Array ( [mr_id] => 58857 [mr_node] => 60081 [mr_media] => 64116 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 64116 [media_album] => 1 [media_path] => media/2017/01/64116.jpg [media_name] => 196-610x310.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2017-01-11 14:48:53 )
« Վերադառնալ
Երևան ... °C
Գյումրի ... °C
Աբովյան ... °C
USD 486.78
EUR 515.50
RUB 8.41
Վատիկանյան նոր տեղեկությունները՝ Հայոց ցեղասպանության մասին
Վատիկանի գաղտնի արխիվներում արված հետազոտությունը նոր տեղեկություններ է պարունակում Հայոց ցեղասպանության մասին:

Վատիկանի գաղտնի արխիվներում հետազոտություն իրականացրած Վալենտինա Վարդուհի Կարախանյանը հավաքել է փաստեր, որոնք նոր տեղեկություններ են պարունակում Հայոց ցեղասպանության մասին: Նոր գրքում ներկայացված են ցեղասպանությունը դադարեցնելու ուղղությամբ Հռոմի Բենեդիկտոս 15-րդ պապի ներկայացուցիչ, կարդինալ Անգելո Մարիա Դոլչիի ջանքերը: Կարդինալը փորձել է հավաքել Կոնստանդնուպոլսի դիվանագիտական ամբողջ կորպուսը և ազդել օսմանյան իշխանության վրա, ստիպել դադարեցնել հայերի կոտորածները:

Պապի պատվիրակը մեծ աշխատանք է իրականացրել, հանդիպել է Օսմանյան կայսրության ղեկավարության, նույնիսկ սուլթանի հետ: 

Վատիկանի գաղտնի արխիվներում կան փաստեր, որոնք ապացուցում են, որ քրիստոնյաներին վտարել են իրենց իսկ տներից ու կոտորել: Արխիվում պահվող փաստաթղթերը ապացուցում են, որ կարդինալի ջանքերն ուղղված են եղել ոչ միայն հայերի, այլև քրիստոնյա այլ ժողովուրդների փրկությանը: