Array ( [mr_id] => 58841 [mr_node] => 60082 [mr_media] => 64117 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 64117 [media_album] => 1 [media_path] => media/2017/01/64117.jpg [media_name] => picture3.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2017-01-11 14:57:53 )
« Վերադառնալ
Երևան ... °C
Գյումրի ... °C
Աբովյան ... °C
USD 486.78
EUR 515.50
RUB 8.41
1-03. Տոնական ու ոչ տոնական կանչեր
Տոնական օրերին ալկոհոլային և սննդային թունավորումներով կանչեր չեն եղել, գրանցվել է 7544 կանչ:

Հիվանդի գանգատներն ու հասցեն ճշտված են, կանչն էլ փոխանցված է կարգավարներին: 9-15 րոպե ու շտապօգնության բժիշկները կլինեն Վիկտորյայի ընդունած կանչի հասցեում: 

1-03 ծառայության աշխատակիցները զգոն են հատկապես տոնական օրերին: Տարեմուտին շտապօգնությունն աշխատել է արտակարգ ռեժիմով, ընդունել` 7544 կանչ: Քաղաքացուն առաջինն օգնության հասնողներն ուրախությամբ նշում են, որ այս տարի տոնական օրերին ահազանգերը 2016-ի համեմատ նվազել են: Բժշկուհի Տիգրանյանը տոնական օրերին սննդային ու ալկոհոլային չարաշահումներով պայմանավորված կանչեր գրեթե չի ունեցել: 

Հունվարի առաջին տասնօրյակում կանչերի օրական միջինացված ցուցանիշն անցած տարվա համեմատ նվազել է 200-ով, այսօր 1-03 ում ամեն օր գրանցվում է 700 կանչ: 2016-ին ծառայությունն աշխատել է գերծանրաբեռնված աշխատանքային գրաֆիկով: Վերջին 5 տարիներին շտապօգնությունում կանչերի թիվը գրեթե կրկնապատկվել է `օրական 400-ից հասնելով 900-ի: Կանչերի թվի աճին զուգահեռ ավելացել է նաև քաղաքացիների վստահությունը, քանի որ Երևանին սպասարկող 36 շտապօգնության մեքենաները հագեցած են անհրաժեշտ սարքավորումներով ու դեղամիջոցներով, բժիշկներն էլ պատշաճ կատարում են իրենց աշխատանքը: