Array ( [mr_id] => 58840 [mr_node] => 60085 [mr_media] => 64120 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 64120 [media_album] => 1 [media_path] => media/2017/01/64120.jpg [media_name] => 141178.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2017-01-11 16:10:22 )
Array ( [node_id] => 58912 [node_old_id] => [node_parent] => 0 [node_url] => premium [node_level] => 0 [node_visible] => 1 [node_num] => 10 [node_template] => default [node_creation_date] => 2016-10-21 12:28:01 [node_modify_date] => 2017-01-10 11:25:15 [node_user] => 1 [node_clicks] => 0 [node_published] => 0 [node_constant] => 1 [nl_node] => 58912 [nl_lang] => 1 [nl_title] => Premium [nl_description] => [default_node] => 58912 [default_lang] => 1 )

« Վերադառնալ
Երևան ... °C
Գյումրի ... °C
Աբովյան ... °C
USD 486.33
EUR 521.78
RUB 8.19
Արտակարգ վիճակ է հունական փախստականների ճամբարներում
Հունաստանում 10 հազար միգրանտ ապրում է ձմռան համար չնախատեսված պայմաններում: Հունաստանի իշխանությունը մեղադրում է Եվրամիությանը:

Հունական կղզիներում արտակարգ իրավիճակ է: Տեղացած ձյան բարձրությունը 2 մետրի է հասնում: Առանց էլեկտրականության և ջրի մնացած մարդկանց փրկում է երկրի օդուժը: Մերձավոր Արևելքից հունական կղզիներ հասած տասը հազար փախստականներ ստիպված են անոմալ սառնամանիքի պայմաններում ապրել միգրանտների համար նախատեսված վրանային ավաններում: Նույն իրավիճակն է նաև մայրաքաղաքում: Աթենքում ցույցեր են: Միգրանտները պահանջում են իրենց տեղավորել հյուրանոցներում:

Սառնամանիք է նաև Սերբիայում: Հազարավոր փախստականներ կամավորների պատրաստած տաք սննդի հերթերում են, խարույկներ են վառում փողոցներում և լքված շենքերում: ՄԱԿ-ի փախստականների գործակալությունը հայտնել է՝ լեփ-լեցուն ճամբարներում նման վիճակ չէր լինի, եթե Եվրամիության երկրները ժամանակին կատարեին իրենց խոստումը և արագացնեին ապաստանի հայցերի քննարկումները:

Հունաստան հասած 66 հազար փախստականների միայն 10 տոկոսին է հաջողվել տեղափոխվել այլ երկիր: Եվրոպայի դռան շեմին սառնամանիքից մահանալն անընդունելի է, հայտարարում են իրավապաշտպան կազմակերպությունները: