Array ( [mr_id] => 58853 [mr_node] => 60086 [mr_media] => 64121 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 64121 [media_album] => 1 [media_path] => media/2017/01/64121.jpg [media_name] => capture.thumb.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2017-01-11 17:03:37 )
« Վերադառնալ
Երևան ... °C
Գյումրի ... °C
Աբովյան ... °C
USD 486.78
EUR 515.50
RUB 8.41
Քիմի փարիզյան կողոպուտի ենթադրյալ կազմակերպիչը ծագումով Ալժիրից է
Ձերբակալվել է Քիմի «Լիմուզին»-ի վարորդը, որը Քարդաշյաններին տեղափոխում էր Փարիզի նորաձևության օրերին:

Ֆրանսիայի հարավում այս տանը, Փարիզի այս շենքում ու մի քանի այլ թաղամասերում ֆրանսիական ոստիկանությունը 17 մարդու է ձերբակալել Քարդաշյանի կողոպուտի գործով: Ամենատարեցը 72 տարեկան է, երեքը կին են, կասկածյալներին գտել են հանցագործության վայրում նրանց թողած ԴՆԹ հետքով: 

Ձերբակալվել է նաև Քիմի «Լիմուզին»-ի վարորդը, որն աշխատում էր Քարդաշյանների համար Փարիզի նորաձևության շաբաթվա օրերին: Ոստիկաններն այժմ պարզում են, թե կարո՞ղ էր նա տեղեկություններ փոխանցել հանցագործներին: Կողոպուտից հետո առաջին անգամ խոսելով՝ Քարդաշյանն ասել է, որ իր վրա պատրաստվում էին կրակել հետևից: Հարձակման ենթադրյալ կազմակերպիչը ծագումով Ալժիրից է: Ձերբակալված չորս կասկածյալներ ազատ են արձակվել: Մյուսների հարցաքննությունները շարունակվում են: Ֆրանսիական մամուլը հայտնում է՝ հայտնաբերվել է նաև գողացված կանխիկ գումարի մի մասը:

Փարիզի ոստիկանության տվյալով, հոկտեմբերի 3-ին Փարիզում հյուրանոցի իր համարում Քարդաշյանին հրազենի սպառնալիքով կապկպել էին ոստիկանական համազգեստով հայտնված և դիմակավորված 5 անձ, փակել լոգարանում, գողացել տասը միլիոն դոլարն ու ոսկեղենը: Քարդաշյանը ֆիզիկապես չէր տուժել, բայց հոգեկան ծանր ապրումներ էր ունեցել: