Array ( [mr_id] => 58852 [mr_node] => 60087 [mr_media] => 64122 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 64122 [media_album] => 1 [media_path] => media/2017/01/64122.jpg [media_name] => 61336-472x265.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2017-01-11 17:17:25 )
« Վերադառնալ
Երևան ... °C
Գյումրի ... °C
Աբովյան ... °C
USD 486.78
EUR 515.50
RUB 8.41
Քննչական կոմիտեն պարզել է զինվորներ տեղափոխող «Ուրալ»-ի վթարի պատճառը
Զինվորական «Ուրալ»-ի` 1 կյանք խլած վթարի գործով մեղադրանք է առաջադրվել 3 զինվորականի:

Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ «Ուրալ»-ի արգելակման համակարգն անսարք է եղել, ինչ մասին իրավասու անձինք տեղյակ չեն եղել։ Նույն զորամասի գումարտակի հրամանատարի թիկունքի գծով տեղակալն էլ չարաշահել է պաշտոնական դիրքը, ինչի հետևանքով հերթապահություն իրականացնող անձնակազմը զորամաս է տեղափոխվել առանց նստարանների բեռնատարով, որը բեռնված է եղել գույքով:

Վթարը տեղի էր ունեցել անցած ապրիլին ու դարձել զինծառայող Վարդան Մաթևոսյանի մահվան պատճառ: 6 զինծառայողներ մարմնական վնասվածքներ էին ստացել: «Ուրալ»-ը դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի մասից ու 200 մետր գլորվել ձորը:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա մեղադրանք է առաջադրվել 3 հոգու` պայմանագրային զինծառայող-վարորդին, զորամասի ավտոծառայության պետին և տեխնիկական ստուգման հսկիչին: