Array ( [mr_id] => 58855 [mr_node] => 60088 [mr_media] => 64123 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 64123 [media_album] => 1 [media_path] => media/2017/01/64123.jpg [media_name] => Zoro Vanadzor Ardyunqner copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2017-01-12 10:53:27 )
Array ( [node_id] => 58912 [node_old_id] => [node_parent] => 0 [node_url] => premium [node_level] => 0 [node_visible] => 1 [node_num] => 10 [node_template] => default [node_creation_date] => 2016-10-21 12:28:01 [node_modify_date] => 2017-01-10 11:25:15 [node_user] => 1 [node_clicks] => 0 [node_published] => 0 [node_constant] => 1 [nl_node] => 58912 [nl_lang] => 1 [nl_title] => Premium [nl_description] => [default_node] => 58912 [default_lang] => 1 )
Array ( [node_id] => 58912 [node_old_id] => [node_parent] => 0 [node_url] => premium [node_level] => 0 [node_visible] => 1 [node_num] => 10 [node_template] => default [node_creation_date] => 2016-10-21 12:28:01 [node_modify_date] => 2017-01-10 11:25:15 [node_user] => 1 [node_clicks] => 0 [node_published] => 0 [node_constant] => 1 [nl_node] => 58912 [nl_lang] => 1 [nl_title] => Premium [nl_description] => [default_node] => 58912 [default_lang] => 1 )
« Վերադառնալ
Երևան ... °C
Գյումրի ... °C
Աբովյան ... °C
USD 486.33
EUR 521.78
RUB 8.19
Ընդդիմադիրները կառավարությանն առաջարկում են Վանաձորի ավագանին լուծարել և նոր ընտրություն նշանակել
Գործող քաղաքապետը պնդում է, որ ավագանու ընդդիմադիր անդամներն օրենքը սխալ են մեկնաբանում: Եթե կառավարությունը լուծարման որոշում չկայացնի, ավագանու լիազորությունները 6 ամսից կդադարեն:

«Լուսավոր Հայաստան»-ը, «Հայկական Վերածնունդ»-ն ու ԲՀԿ-ն դիմում են կառավարությանը Վանաձորի Ավագանու կազմը լուծարելու եւ նոր ընտրություն նշանակելու առաջարկով: Բանն այն է, որ չնայած հրապարակային հայտարարությանը, Վանաձորի ավագանու ընդդիմադիր խմբակցությունների 4 անդամներ հոկտեմբերին կողմ էին քվեարկել Հանրապետական թեկնածուի օգտին, որի արդյունքում քաղաքապետ ընտրվեց Մամիկոն Ասլանյանը: Ավագանու ընդդիմադիր անդամների մեջ 4 ծպտյալ իշխանականներն այդպես էլ չեն բացահայտվել: Ընդդիմադիր 3 խմբակցությունները բոյկոտում են ավագանու նիստերը, որի հետեւանքով արդեն քաղաքի ավագանին 3 ամիս նիստեր չի գումարել:

Ստեղծված իրավիճակում «Լուսավոր Հայաստան»-ը երկու ելք է տեսնում` կամ Վանաձորի քաղաքապետի հրաժարականը, որից հետո ավագանին նոր քաղաքապետ կընտրի, կամ նոր ՏԻՄ ընտրություն: Վանաձորի գործող քաղաքապետը մի քանի անգամ հայտարարել է, որ հրաժարական չի տա: Մնում է միայն, որ ընդդիմությոնը դիմի կառավարությանը` ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու եւ նոր ընտրություն նշանակելու համար:

Վանաձորի գործող քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը պնդում է, որ ընդդիմադիր գործընկերները օրենքը սխալ են մեկնաբանում: ՏԻՄ օրենքում ձեւակերպոմը հետեւյալն է` կառավարությունը կարող է վաղաժամկետ դադարեցնել ավագանու լիազորությունները, եթե հերթական նստաշրջանի ընթացքում ավագանու նիստերը երեք ամսից ավելի չեն գումարվում: Այսինքն, մեկ նստաշրջանի ընթացքում երեք ամիս, ոչ թե նիստից նիստ երեք ամիս: Ըստ Մամիկոն Ասլանյանի, Վանաձորում քաղաքական ճգնաժամի պատճառը ընդդիմադիր երեք խմբակցություններն են: Հենց նրանք են, որ չեն ներկայանում նիստերին եւ չեն ցանկանում երկխոսության մեջ մտնել ու ճգնաժամային իրավիճակ են ստեղծել :

Երեք քաղաքական ուժերի դիմումը Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը համարել է նախընտրական քաղաքական շոու եւ պնդել, որ կառավարությունը կմերժի դիմումը, որովհետեւ այն հիմքից զուրկ է: Եթե կառավարությունը ավագանու կազմը լուծրելու որոշում չկայացնի և բոյկոտը շարունակվի, ապա 6 ամիս անց ավագանու լիազորությունները ավտոմատ կդադարեն: