Array ( [mr_id] => 58892 [mr_node] => 60091 [mr_media] => 64126 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 64126 [media_album] => 1 [media_path] => media/2017/01/64126.jpg [media_name] => 791194.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2017-01-12 11:19:19 )
« Վերադառնալ
Երևան ... °C
Գյումրի ... °C
Աբովյան ... °C
USD 486.78
EUR 515.50
RUB 8.41
Բացահայտվել է Երևանի Վարդանանց փողոցում կատարված սպանությունը
Կասկածյալը, որը Կոտայքի մարզի բնակիչ է, ձերբակալվել է։

Քննչական կոմիտեն հայտնում է, որ բացահայտվել է Երևանի Վարդանանց փողոցում կատարված սպանությունը: Ահազանգով դեպքի վայր մեկնած ոստիկանները Վարդանանց 28 շենքի բակում հայտնաբերել էին 19-ամյա Վահե Մուրադյանի դին: Երիտասարդը մահացել է սուր կտրող-ծակող առարկայի հարվածից: Մեկ այլ երիտասարդ տեղափոխվել էր հիվանդանոց: Պարզվել է, որ տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ էլ մասնակիցներից մեկը կտրող-ծակող առարկայով հարվածել է մյուս երկու երիտասարդներին։ Քննիչներին արդեն հայտնի է նաև ուսանողների միջև վեճի շարժառիթը: Կասկածյալը, որը Կոտայքի մարզի բնակիչ է, ձերբակալվել է։