Array ( [mr_id] => 58860 [mr_node] => 60092 [mr_media] => 64127 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 64127 [media_album] => 1 [media_path] => media/2017/01/64127.jpg [media_name] => Nelli Cxaxot copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2017-01-12 11:26:09 )
« Վերադառնալ
Երևան ... °C
Գյումրի ... °C
Աբովյան ... °C
USD 486.78
EUR 515.50
RUB 8.41
Սարսափազդու նկարներ՝ ծխախոտատուփերի վրա
Ծխախոտի բոլոր տուփերը տարեվերջին ծածկվելու են ծխելու վտանգը ներկայացնող պատկերներով:

Մինչև հիմա էսքիզներին նայելիս Գայանե Մարգարյանի մարմնով սարսուռ է անցնում: Տարեվերջին ծխախոտի բոլոր տուփերը հենց դրանցով են ծածկվելու Հայաստանում և ամբողջ ԵԱՏՄ տարածքում: Արտադրող, ներմուծող ու արտահանող ընկերություններն ընդամենը 10 ամիս ունեն՝ դիզայնը փոխելու համար:

Տնտեսական զարգացման նախարարությունում անցած տարվա թվերն են ամփոփում: 2016-ի 11 ամսում 85 միլիարդ դրամի ծխախոտ է արտահանվել, ավելի շատ, քան նախորդ նույն ժամանակահատվածում: Աճել է նաև արտադրությունը: Վստահ են, որ ԵԱՏՄ նոր կանոնակարգը չի ազդի աճի տեմպերի վրա: Շուկայում արտադրանքը ներկայացնող ընկերությունները տեղյակ են փոփոխությանը: Վերջնաժամկետից առաջ բոլոր զգուշացումներն ստացել են:

Նախորդ 30 տոկոս մակերեսի փոխարեն ծխախոտի տուփերն ուղիղ կիսով չափ նախազգուշացնող, տեղեկացնող ու սարսափեցնող նկարներով ու ինֆորմացիայով կծածկվեն: Ոլորտի ընկերություններն արդեն ունեն բոլոր հաշվարկները, թե դա որքան կարժենա:

Ընկերության կորպորատիվ կառավարիչը հստակեցնում է, սա կապիտալ ներդրում է, հաշվարկն այնպես են արել, որ չազդի գնի վրա: Թե որքան կազդի գնողունակության վրա, դեռ ոչ ոք չի ուսումնասիրել դաշտը: