Array ( [mr_id] => 58880 [mr_node] => 60094 [mr_media] => 64129 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 64129 [media_album] => 1 [media_path] => media/2017/01/64129.jpg [media_name] => 12-3.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2017-01-12 13:46:15 )
« Վերադառնալ
Երևան ... °C
Գյումրի ... °C
Աբովյան ... °C
USD 486.78
EUR 515.50
RUB 8.41
Հունվարի 13. Տոմարային տարբերությո՞ւն, թե՞ Քրիստոսի անվանակոչության օր
Սուրբ ծնունդ կարելի է շնորհավորել մինչև հունվարի 13-ը: Այդ օրը Հայ Առաքելական եկեղեցին կնշի Տիրոջ անվանակոչության տոնը:

Սուրբ ծննդից ութ օր անց Մարիամ Աստվածածինն ու Հովսեփը նորածնին տանում են տաճար և անունը Հիսուս դնում, ինչպես ավետել էր հրեշտակը: Հունվարի 13-ը Տիրոջ անվանակոչության տոնը, նաև հին Նոր տարին է: Աշխարհը տարեմուտը հունվարի 1-ին սկսեց տոնել 46 թվականին` Հուլիոս Կեսարի օրոք: Նա գործածության մեջ դրեց նոր տորմար, ըստ որի տարին ուներ ոչ թե 365 օր, 5 ժամ, 48 րոպե, 46 վայրկյան, այլ 365 օր, 6 ժամ, այսինքն՝ ճշգրիտ հաշվումներով որոշված տարուց 11 րոպե 14 վայրկյանով երկար էր։ Անճտությունն ուղղելու համար Հռոմի Գրիգոր 13-րդ պապը Եվրոպայի տոմարագետներին հանձնարարում է նոր տոմար մշակել։ Ընդունվում է իտալացի բժիշկ և աստղագետ Ալոիս Լիլիոյի նախագիծը, որը կիրառվեց 1582 թվականի հոկտեմբերի 15-ից։

Քրիստոսի անվանակոչության օրը եկեղեցիներում մատուցվելու է սուրբ պատարագ, այդ օրը շատ են լինում մկրտությունները: