Խնդրում ենք գրանցվել «Հայաստանի ձայնը» նախագծի նախընտրական փուլի լսումներին մասնակցելու համար, եթե դուք իսկական տաղանդ եք և ունեք բացառիկ ձայնային տվյալներ:

Մենք փնտրում ենք տարբեր ժանրերում հանդես եկող սոլո երգիչներ և դուետներ: Խնդրում ենք այն խմբերին, որոնք բաղկացած են 2-ից ավել երաժիշտներից, չներկայացնել իրենց հայտերը: Նախընտրական փուլի լսումներին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել ստորև ներկայացված հայտադիմումը: Հայտադիմումը լրացնելուց հետո Դուք կստանաք մասնակցության մասին հավելյալ տեղեկատվություն:

«Հայաստանի ձայնը» նախագծին մասնակցելու համար դուք
  • պետք է լինեք 16 և բարձր տարիքային խմբից
  • կարող եք լինել ՀՀ քաղաքացի կամ արտերկրում բնակվող հայ
  • պետք է լինեք տաղանդավոր և ունենաք բացառիկ ձայնային տվյալներ
Նախընտրական փուլի լսումները չեն ցուցադրվելու հեռուստատեսությամբ:
Նախընտրական լսումների մասին տեղեկատվությունը Ձեզ կուղարկվի էլեկտրոնային փոստի միջոցով: Խնդրում ենք նշել ձեր էլեկտրոնային փոստի հասցեն: Հայտադիմումը ներկայացնելուց հետո խնդրում ենք պարբերաբար ստուգել Ձեր էլեկտրոնային փոստը: Արմենիա Թի-վի-ն նամակ կուղարկի Ձեր էլեկտրոնային հասցեին այն հաստատելու համար:
Տիպ * Սոլո Դուետ  
Անուն *   Էլ. փոստ *
Ազգանուն *   Կրկնել Էլ. փոստ *
Հայրանուն   Skype *
      Facebook *
      Twitter
Հասցե*   Քաղաքային հեռախոս *
Քաղաք *   Բջջային հեռախոս *
Ինդեքս     Վերբեռնեք ձեր կատարմամբ ձայնագրված երգը կամ երգի հղումը
       
Երկիր *   Վերբեռնեք Ձեր նկարը *
Ծննդյան թիվ *   Սեռ * Արական Իգական
Ձեր կրթությունը /զբաղմունքը   Ակտիվ գործունեություն ծավալո՞ւմ եք երաժշտական ասպարեզում * Այո Ոչ

Արդյոք հեռուստատեսությամբ հանդես եկե՞լ եք: Եթե այո՝ ո՞ր հաղորդման շրջանակներում:
Հանդես եկե՞լ եք պրո‎ֆեսիոնալ բեմում կամ նախկինում մասնակցե՞լ եք նմանատիպ այլ հեռուստանախագծերի (եթե այո` նշել որտեղ, երբ կամ որ նախագծին):
Որևէ գործիք նվագու՞մ եք: Եթե այո` խնդրում ենք նշել:
   
Տեղեկատվությունը, որը տրամադրվում է Ձեր կողմից պահպանվում է Արմենիա Թի-վի-ի կողմից և օգտագործվելու է միայն վարչական և արտադրական նպատակներով «Հայաստանի ձայնը» նախագծի շրջանակներում:

Արմենիա Թի-վի-ն չի փոխանցի Ձեր կողմից տրամադրված տեղեկատվությունը մեկ այլ կազմակերպության, եթե վերջինս «Հայաստանի ձայնը» նախագծի հետ սերտ առնչություն չունի: Այն կազմակերպությունները, որոնք տիրապետում են Ձեր մասին ստացված տեղեկատվությանը, չեն օգտագործի այն  այլ նպատակների համար:

Եթե Դուք չեք ընտրվում «Հայաստանի ձայնը» նախագծին մասնակցության համար, մենք կջնջեք Ձեր մասին տեղեկատվությունը և այն չենք կիրառի: Ես կարդացել եմ և ընդունում եմ բոլոր պայմանները: