Array ( [mr_id] => 61057 [mr_node] => 1246 [mr_media] => 64950 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 64950 [media_album] => 12 [media_path] => media/2017/03/64950.jpg [media_name] => full House.JPG [media_type] => 0 [media_creation_date] => 2017-03-13 11:45:10 )
Ֆուլ Հաուս
Ֆուլ Հաուս
Տաթևն ու Ֆելիքսը, ստանալով ծնողների համաձայնությունը, արդեն պաշտոնապես ընկերություն են անում և պատրաստվում են ամուսնանալ, սակայն ամուսնանալուց առաջ նրանք պետք է լուծեն մի կարևոր խնդիր. Որտե՞ղ պիտի իրենք տեղափոխվեն ապրելու ամուսնանալուց հետո:
Արսենը, չհամակերպվելով այն մտքի հետ, որ Լիկան իրենից հրաժարվել է և ընկերություն է անում իր հոր ընկերոջ՝ պատգամավորի տղայի Սևակի հետ, դարձել է հարբեցող և իր դարդերը խեղդում է օղու մեջ:
Լինելով ամուսնացած, վերջին 2 ամիսների ընթացքում Սերգեյը Տամարային հասցրել է այնպիսի հոգեբանական վիճակի, որ Տամարան որոշել է վերջնականապես բաժանվել նրանից, հաշվի չառնելով, որ կորցնելու է իրեն պատկանող 1.000.000 դոլարը: Այդ մասին Տամարան հայտնում է Ֆուլհաուսցիներին, ովքեր անակնկալի գալով և հասկանալով, որ արդյունքում կորցնելու են բնակարանում անվճար ապրելու իրենց հնարավորությունը, որոշում են դիմել ծայրահեղ քայլի,ինչի արդյունքում Տամարան հրաժարվում է այդ մտքից:
Ֆուլհաուսցիները Տամարային խոստանում են օգնել և անել ամեն ինչ Սերգեյից ազատվելու համար, ինչն ընդհանրապես դուր չի գալիս Մուշեղին:
Ֆուլ Հաուս,6-րդ եթերաշրջան,Սերիա 5
Ըստ ամսաթվի
Ըստ ամսաթվի
Ըստ դիտումների
 
Բեռնել ավելին