Array ( [mr_id] => 56090 [mr_node] => 58872 [mr_media] => 63056 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 63056 [media_album] => 1 [media_path] => media/2016/10/63056.jpg [media_name] => fe6549e183fdfd7f8cfe43b0964efb89.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2016-10-18 14:59:23 )
« Վերադառնալ
Երևան ... °C
Գյումրի ... °C
Աբովյան ... °C
USD 486.78
EUR 574.01
RUB 8.17
Աշնանային ձյան արյունոտ հետքերը. Սևան-Երևան ավտոպատահարի զոհ 18-ամյա ուսանողուհի է
Տեղումնաբեր ցիկլոնի ազդեցությունը կդադարի հոկտեմբերի 20-ին, ջերմաստիճանը կբարձրանա:

Սևան-Երևան ավտոճանապարհին վթարի ենթարկված ավտոբուսն առավոտյան 08-30-ին ուսանողներին տեղափոխում էր Երևան: Վարսեր գյուղից դեպի Երևան ճանապարհին Mercedes Benz Sprinter մեքնենա մերկասառույցի պատճառով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել դեպի Սևան ընթացող Opel-ին: Վթարի հետևանքով մահացել է միկրոավտոբուսի ուղևորներից մեկը` 18-ամյա Հռիփսիմե Գասպարյանը: Մյուս 7 ուսանողները տեղափոխվել են Հրազդանի բժշկական կենտրոն: Ըստ հերթապահ բուժքրոջ` բոլոր 8 տուժածները, այդ թվում միկրոավտոբուսի վարորդը, Վարսեր գյուղից են, հիմնականում սալջարդեր են ունեցել: Վիրավորներից 5-ն արդեն դուրս են գրվել, իսկ մահացած աղջկա եղբայրը, միկրոավտոբուսի վարորդն ու ևս 1 ուղևոր տեղափոխվել են Երևանի համալսարանական կլինիկա` լրացուցիչ հետազոտության:

Այսօր առավոտից ձյուն է տեղացել Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում: Դժվարանցանելի են եղել Երևան-Սևան ավտոճանապարհի` հայտնի Չայնիի հատվածը, Վանաձոր-Ստեփանավան, Սոթք-Քարվաճառ, Սիսիան-Գորիս, Վայք-Սարավան ավտոճանապարհները, Սպիտակի ոլորանները, Դիլիջանի ոլորանները, Պուշկինի և Վարդենյաց լեռնանցքները:

Արտակարգ իրավիճակների ու Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունների պաշտոնյաներն ու փրկարարները վարորդներին հորդորում են երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, երկար ճանապարհ գնալուց առաջ տեղեկանալ եղանակի մասին: