Array ( [mr_id] => 66930 [mr_node] => 58884 [mr_media] => 63065 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 63065 [media_album] => 1 [media_path] => media/2016/10/63065.jpg [media_name] => 19467_b.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2016-10-19 16:20:56 )
« Վերադառնալ
Երևան ... °C
Գյումրի ... °C
Աբովյան ... °C

Warning: file_get_contents(): SSL operation failed with code 1. OpenSSL Error messages: error:14090086:SSL routines:SSL3_GET_SERVER_CERTIFICATE:certificate verify failed in /home/armenia/public_html/inc/libgrab.php on line 97

Warning: file_get_contents(): Failed to enable crypto in /home/armenia/public_html/inc/libgrab.php on line 97

Warning: file_get_contents(https://www.cba.am/am/SitePages/Default.aspx): failed to open stream: operation failed in /home/armenia/public_html/inc/libgrab.php on line 97

Warning: Invalid argument supplied for foreach() in /home/armenia/public_html/views/newsBreadCrumb.php on line 96
ՀՀ Նախագահի ՏՏ մրցանակներ լավագույններին
Տեխնոլոգիական կրթությամբ 28 ուսանողներ և 15 աշակերտներ արժանացել են ՀՀ Նախագահի ՏՏ մրցանակների:

Չիպերի նախագծման, մասնագիտական ու կրթական հաջողությունների համար թիթեռների սիրահարն արդեն երկրորդ անգամ` ՏՏ ոլորտում ՀՀ Նախագահի մրցանակակիր է դառնում: Վեց տարի առաջ լավագույն բակալավր էր, այսօր` լավագույն ասպիրանտ: Նույնպես երկրորդ անգամ, նույնպես լավագույն ասպիրանտ անվանակարգում մրցանակի է արժանանում «Սինոփսիս Արմենիա»-ի եւս մեկ երիտասարդ կադր: Մասնագիտական հարցերից բացի, Վաչեն ու բոլոր մյուս մրցանակակիրները պետք է պատասխանեին ամենատարբեր հարցերի` քաղաքականությունից մինչեւ տնտեսություն ու գիտություն: Վաչեն ժյուրիին ներկայացրեց ՏՏ ոլորտի զարգացման իր տեսակետը ու արժանացավ երկրորդ մրցանակի:

Արդեն 12 տարի ՀՀ Նախագահի ՏՏ մրցանակաբաշխությանը մասնակացում են տեխնոլոգիական բուհերի ու բնագիտական, ֆիզմաթ դպրոցների սաները: Նրանցից շատերին նախագահն անձամբ է ճանաչում, միջազգային օլիմպիադաներից հենց նրանք են Հայաստան բերում ոսկի ու արծաթ: Սպասված մրցանակը ստանում են նաեւ սփյուռքից եկած տեխնոկրատ ուսանողները: 

Այս տարիների ընթացքում 400-ից ավելի ուսանողներ ու աշակերտներ դարձել են ՀՀ Նախագահի ՏՏ մրցանակակիր: Հովիկ Մուսայելյանը նախագահ Սարգսյանին ներկայացնում է մրցանակաբաշխության գլխավոր արդյունքներից մեկը: Որպեսզի ՏՏ ոլորտն ավելի գրավիչ դառնա, անցյալ տարվանից հինգ դպրոցներում պարտադիր առարկա են դարձել միկրոէլեկտրոնիկան, տեղեկատվական տեխնոլոգիաներն ու հեռահաղորդակցությունը:

28 ուսանողներին ու 15 աշակերտներին երկրի նախագահը շնորհակալություն է հայտնում լավ ծառայության համար: Սերժ Սարգսյանը վստահ է, լավ սովորող աշակերտներն ու ուսանողները երկրին ծառայող զինվորին հավասար գործ են անում: