Array ( [mr_id] => 56131 [mr_node] => 58898 [mr_media] => 63076 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 63076 [media_album] => 1 [media_path] => media/2016/10/63076.jpg [media_name] => Internet-TV-channels.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2016-10-20 13:01:36 )
« Վերադառնալ
Երևան ... °C
Գյումրի ... °C
Աբովյան ... °C
USD 484.62
EUR 528.04
RUB 8.53
Որն է ավանդական հեռուստատեսության ապագան
Կարգավորող մարմինների եվրոպական պլատֆորմի նստաշրջանը քննարկում է ավանդական հեռուստատեսության խնդիրները:

Առաջին անգամ Երեւանում մեկնարկել է Կարգավորող մարմինների Եվրոպական պլատֆորմի նստաշրջանը, որը քննարկում է ավանդական հեռուստատեսության ապագան: ՀՌԱՀ-ի նախաձեռնությամբ եւ աջակցությամբ 40 երկրից ժամանած հեռուստատեսության եւ ռադիոյի ներկայացուցիչները քննարկում են մեդիա դաշտի վերադասավորումների վերաբերյալ վերջին տարիների ամենաակտուալ հարցը:

Կարգավորող մարմինների Եվրոպական պլատֆորմի նախագահ Սելենա Քրեյգի պնդմամբ՝ ինտերնետի զագացումը ավանդական հեռուստատեսության համար լուրջ խնդիրներ է առաջացրել, որովհետեւ ինտերնետը դինամիկ զարգանում է, հեռուստատեսությունը փորձում է վերադասավորվել այդ զարգացմանը զուգահեռ:

Կարգավորող մարմինների տիրույթում միայն կաբելային եւ հեռարձակվող հեռուստաընկերություններն են: Ինտերնետ թիվիները չեն լիցենզավորվում, բայց ավանդական հեռուստատեսություններից խլում են գովազդատուներին: Այս առումով` ավանդական TV-ն ու ինտերնետային հեռուստատեսությունները հայտնվել են մրցակցության մեջ, բայց կանոնակարգվում է միայն ավանդականը: Մինչեւ հոկտեմբերի 21-ը կարգավորող մարմինների ղեկավարները հենց այս խնդիրները կքննարկեն Երեւանում: