Array ( [mr_id] => 60116 [mr_node] => 60613 [mr_media] => 64620 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 64620 [media_album] => 1 [media_path] => media/2017/02/64620.jpg [media_name] => elektroenergia.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2017-02-17 15:14:11 )
« Վերադառնալ
Երևան ... °C
Գյումրի ... °C
Աբովյան ... °C
USD 480.39
EUR 536.60
RUB 8.07
Էներգետիկ համակարգի ընկերությունները մինչև 2019-ը կիրականացնեն 1,5 մլրդ դոլարի ներդրում
Էներգետիկ համակարգի ընկերությունների առաջիկա 2 տարվա ծրագրերը հայտնի են: Մինչև 2019-ը թվականը համակարգի ձեռնարկությունները մեկու կես մլրդ դոլարի ներդրում կիրականացնեն:

Ներդրումների ծավալը նաև ժամանակի պահանջ էր: Ավելի քան 30 տարի շահագործվող ենթակայաններն և էլեկտրահաղորդման օդային գծերը վերակառուցման կարիք ունեն: Գերմանական KFW, Ասիական զարգացման բանկի և Վերակառուցման ու զարգացման միջազգային բանկի ֆինանսավորմամբ մինչև 2019 թ. նախատեսվում է ավարտել 7 բարձրավոլտ էլեկտրահաղորդման ենթակայանների վերակառուցումը: Բաշխիչ ցանցերի վերազինման նպատակով էլ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը ավելի քան 40 մլն. դոլար կներդնի:

Խոշոր ներդրումներից է հայկական ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագիրը: Ռուսատանի կառավարության աջակցությամբ` վարկային և դրամաշնորհային միջոցներով ընդհանուր 300 մլն դոլարի ներդրումային ծրագիրը 2019-ին արդյունք կտա: 2-րդ էներգաբլոկի կյանքը 10 տարով կերկարի:

Ժամանակի պահանջ է նաև տարածաշրջանային գործակցության զարգացումը էներգետիկ ոլորտում: Ծրագերը կան, 300 մլն եվրո ներդրումն էլ հաստատված է:

Երկրաջերմային հետախուզական հորատման և ,Էներգախնայողությանե ծրագրերի իրականացմանը կուղղվի 126 մլն դոլար: Իսկ «Կոնտուր Գլոբալ» ընկերությունը ծրագրում է «Որոտանի ՀԷԿ»-երի համալիրի վերազինման և վերանորոգման համար 80 մլն. դոլարի ներդրում անել մինչև 2019 թվականը: Իսկ հանքարդյունաբերության ոլորտում Լիդիան Արմենիա, Թեղուտ և «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ընկերություններն առաջիկա տարիներին կիրականացնեն 250 մլն. դոլարի ներդրում: