Array ( [mr_id] => 61902 [mr_node] => 61453 [mr_media] => 65237 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 65237 [media_album] => 1 [media_path] => media/2017/04/65237.jpg [media_name] => Anelik new logo.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2017-04-11 16:24:35 )
« Վերադառնալ
Երևան ... °C
Գյումրի ... °C
Աբովյան ... °C
USD 477.89
EUR 567.97
RUB 8.33
«Անելիք բանկ»-ում այսօրվանից գործում է պետական ծառայությունների մատուցման միասնական գրասենյակը
Մասնագիտական անհրաժեշտ վերապատրաստումներից հետո պետական ծառայությունների միասնական գրասենյակը կգործի «Անելիք բանկ»-ի բոլոր մասնաճյուղերում:

Ընդամենը 5 րոպե և կազմակերպութունը գրանցված է: Վահագնը «Անելիք բանկ»-ի պետական ծառայությունների միասնական գրասենյակի առաջին հաճախորդն է: Պետական գերատեսչություններ այցելելու փոխարեն որոշել է օգտվել «Անելիք բանկ»-ից: 

«Անելիք բանկ»-ի Տիգրան Մեծ մասնաճյուղում այսօրվանից գործում է պետական ծառայությունների մատուցման միասնական գրասենյակը, այսինքն՝ բանկի հաճախորդները անշարժ գույքի, իրավաբանական անձանց գրանցման կամ չդատվածության մասին տեղեկանք կարող են ստանալ հենց բանկից` առանց տարբեր գերատեսչություններ այցելու և ժամանակ կորցնելու: 

Առաջ անցնելով Հայաստանում գործող 40 միասնական գրասենյակներից` «Անելիք բանկ»-ն իր հաճախորդներին առաջարկում է ևս մեկ նորամուծություն. ժամանակը խնայելու համար տեղեկանքը պատվիրել նախորդ օրը, այն էլ հեռախոսով: 

Մասնագիտական անհրաժեշտ վերապատրաստումներից հետո պետական ծառայությունների միասնական գրասենյակը կգործի «Անելիք բանկ»-ի բոլոր մասնաճյուղերում: