Array ( [mr_id] => 62142 [mr_node] => 61590 [mr_media] => 65338 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 65338 [media_album] => 1 [media_path] => media/2017/04/65338.jpg [media_name] => W0GGo2p0orP2YKvT2LMxvbFSnP.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2017-04-21 13:45:29 )
Facebook Instagram Youtube
« Վերադառնալ
Երևան ... °C
Գյումրի ... °C
Աբովյան ... °C

Warning: file_get_contents(): SSL operation failed with code 1. OpenSSL Error messages: error:14090086:SSL routines:SSL3_GET_SERVER_CERTIFICATE:certificate verify failed in /home/armenia/public_html/inc/libgrab.php on line 97

Warning: file_get_contents(): Failed to enable crypto in /home/armenia/public_html/inc/libgrab.php on line 97

Warning: file_get_contents(https://www.cba.am/am/SitePages/Default.aspx): failed to open stream: operation failed in /home/armenia/public_html/inc/libgrab.php on line 97

Warning: Invalid argument supplied for foreach() in /home/armenia/public_html/views/newsBreadCrumb.php on line 96
Պաշտպանության նախարարի առաջարկած երկու ծրագրերը բանակում մարդկային ռեսուրսների քանակը չեն փոխում
Զոհված զինծառայողների ընտանիքների բնակարանի հարցը կլուծվի մինչև 2019թ.-ի ավարտը:

Պաշտպանության նախարարի առաջարկած երկու ծրագրերը բանակում չեն փոփոխում մարդկային ռեսուրսների քանկը: Վիգեն Սարգսյանի պնդմամբ, սրանք ընդամենը այլընտրանքային ծրագրեր են, որոնք կգործեն եղած համակարգին զուգահեռ: 

«Ազգ-բանակ» համաժողովին Վիգեն Սարգսյանն առաջարկեց երկու նոր ծրագիր, որոնցից մեկը վերաբերում է ժամկետային զինծառայողներին, մյուսը սպայական անձնակազմի համալրմանը: Ժամկետային զինծառայողներին վերաբերող ծրագիրն առաջարկվում է տարբերակել առաջնագծում ծառայողի կարգավիճակը այլ զինծառայողի կարգավիճակից:

Երկրորդ առաջարկը վերաբերում է բարձրագույն կրթություն ստացողներին: Պաշտպանության նախարարն առաջարկում է, որ բուհում սովորելուն զուգահեռ ուսանողներն ամեն շաբաթ մասնակցեն զինվորական դասընթացների և համալսարանն ավարտելուց հետո ոչ թե զորակոչվեն որպես զինվոր, այլ որպես սպա եւ ստանան Հայաստանում միջինից բարձր սպայի աշխատավարձ:

Պաշտպանության նախարարի առաջարկած զինծառայության վերաբերյալ երկու առաջարկները կքննարկվեն մինչեւ աշուն, որից հետո կներկայացվենազգային ժողովի քննարկմանը: Բացի այդ կլուծվի նաեւ զոհված ազատամարտիկների ընտանիքների բնակարանների խնդիրը: Դրա համար վերջնաժամկետ են սահմանել մինչև 2019 թ. ավարտը: Նույն խնդիրը պետք է լուծվի նաև առաջին կարգի զինհաշմանդամների համար:

Պաշտպանության նախարարը լրագրողների հետ հանդիպման էր եկել ՀՀԿ պատգամավորներ Արտակ Զաքարյանի եւ Արտակ Դավթյանի հետ, որոնց Պաշտպանության փոխնախարար նշանակելու քաղաքական որոշումն արդեն կա, բայց փաստացի կնշանակվեն գործող խորհրդարանի լիազորությունների ավարտից հետո: