Array ( [mr_id] => 62881 [mr_node] => 62016 [mr_media] => 59602 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 59602 [media_album] => 7 [media_path] => media/2016/02/59602.jpg [media_name] => 6585.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2016-02-02 11:47:39 )
« Վերադառնալ
Երևան ... °C
Գյումրի ... °C
Աբովյան ... °C
USD 483.75
EUR 568.65
RUB 8.21
ԵԱՀԿ ՄԽ. Լարվածությունը շփման գծում սկսել է Ադրբեջանը
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները նշել են, որ վստահելի աղբյուրներից տեղեկացել են մայիսի 15-ին շփման գծում Ադրբեջանի արձակած հրթիռի մասին, որը ոչնչացրել է ռազմական տեխնիկա։

Նման շեշտադրումներով միջնորդները սովորաբար չեն խոսում: Առաջին անգամ համանախագահները հստակ հայտարարել են՝ լարվածությունը շփման գծում սկսել է Ադրբեջանը: 

«Տարբեր վստահելի աղբյուրներից հավաքած տեղեկության համաձայն՝ Ադրբեջանը մայիսի 15-ին շփման գծում հրթիռ է արձակել՝ ոչնչացնելով ռազմական տեխնիկա։ Մայիսի 16-ի երեկոյան և հաջորդ օրը հայկական զինված ուժերը պատասխանել են տարբեր տրամաչափի ականանետային կրակահերթերով։ Երկու կողմերի նման գործողությունները հրադադարի լուրջ խախտում ու տագնապի պատճառ են»։

Ադրբեջանցի լրագրողները ապշել էին, երբ հայտարարությունից երկու ժամ առաջ նույնը կրկնել էր Ռուսաստանի ԱԳ նախարարի մամուլի խոսնակը: 

Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թյորբյորն Յագլանդի հետ հանդիպմանը, ԵԱՀԿ հայտարարության մասին է խոսել ԱԳ նախարարի պաշտոնակատարը. 

«Մերժելով հետաքննության մեխանիզմի ստեղծումը՝ Ադրբեջանը ցանկանում է խույս տալ իր կողմից զինադադարի պարբերական խախտումների պատասխանատվությունից, սակայն եռանախագահների երեկ տարածած ոչ ստանդարտ հայտարարությունը հստակ կերպով մատնանշում է մեղավոր կողմին»: 

Թեմային անդրադարձել են խորհրդարանում: Միջնորդների հայտարարությունը մեկնաբանել է Ազգային ժողովի նորընտիր նախագահը: Միջնորդների եռակողմ հայտարարությունը խորհրդարանում գնահատել են որպես Ադրբեջանին սանձող ուղերձ: Բաքուն հրաժարվում է հրադադարն ամրապնդող Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններից, համանախագահներն էլ հիշեցնում են՝ այդ դեպքում կխոսեն հասցեական:

Համանախագահների հստակ հայտարարությունը ողջունել են նաև Արցախում: Երևույթը ուշագրավ է հրադադարի ամենօրյա աճող խախտումների պայմաններում: Մոսկվան, Փարիզն ու Վաշինգտոնը Բաքվին արդեն ոչ թե հասկացնում, այլ բացահայտ ու հասցեական սաստում են՝ զերծ մնալ հետագա լարումից: