Array ( [mr_id] => 64544 [mr_node] => 62923 [mr_media] => 66385 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 66385 [media_album] => 1 [media_path] => media/2017/07/66385.jpg [media_name] => arm136014990364.JPG [media_type] => 0 [media_creation_date] => 2017-07-27 16:13:43 )
« Վերադառնալ
Երևան ... °C
Գյումրի ... °C
Աբովյան ... °C
USD 486.78
EUR 574.01
RUB 8.17
Ընտանեկան բռնության պատիժը՝ ըստ օրենքի
Անհրաժեշտ է ընդունել ընտանեկան բռնության մասին օրենք, որը կքրեականացնի բռնության այս տեսակը:

Կանանց իրավունքների կենտրոնը 2017-ի առաջին վեց ամիսների ընթացքում ստացել է ընտանեկան բռնության 773 ահազանգ, կանանց ճգնաժամային կենտրոնում գրանցվել է 267 այց: Կենտրոնի մարզային 5 մասնաճյուղերը ստացել են 1031 ահազանգ, ունեցել են 563 այց: 

Ըստ բանախոսի, կինը զանգահարում է ոստիկանություն, իրավապահները ժամանում են դեպքի վայր, սակայն հաճախ ընդամենը բռնարարից ստորագրություն են վերցնում, ինչը չի ապահովում կնոջ պաշտպանությունը, բռնարարն էլ չի պատժվում:

Կանանց ռեսուրսային կենտրոնի ներկայացուցիչ Անահիտ Սիմոնյանն էլ նշեց, որ ընտանեկան բռնությունն առ այսօր չի դիտարկում հստակ սպեցիֆիկա ունեցող բռնության տեսակ, այն քննվում և դիտակվում է ընդհանուր քրեական օրենսգրքի բռնության և հանցագործությունների այլ տեսակի շարքում, հաշվի չի առնվում բռնության կրկնելիության փաստը, վտանգը, որի մեջ ամիսներ ու տարիներ շարունակ գտնվում են կանայք:

Բանախոսների կարծիքով՝ ընտանեկան բռնության մասին օրենք ընդունելու անհրաժեշտություն կա, որը կկանխարգելի բռնության դեպքերը: Նրանք պահանջում են, որ ընտանեկան բռնության մասին օրենքը քրեականացնի բռնության այս տեսակը: