Array ( [mr_id] => 64719 [mr_node] => 63037 [mr_media] => 66458 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 66458 [media_album] => 1 [media_path] => media/2017/08/66458.jpg [media_name] => hayastan-adrbejan-600x329.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2017-08-12 16:56:32 )
« Վերադառնալ
Երևան ... °C
Գյումրի ... °C
Աբովյան ... °C
USD 483.55
EUR 568.22
RUB 8.18
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումից հայ փորձագետները որևէ փոփոխություն չեն ակնկալում
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների` աշնանը Նյու Յորքում նախանշված հանդիպումից հայկական փորձագիտական շրջանակները որևէ փոփոխություն չեն ակնկալում, սակայն համոզված են` այդ ձևաչափը պարզապես անհրաժեշտություն է: Նյու-յորքյան հանդիպումից մեծ ակնկալիք ունեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողները, որոնց այս պահի գլխավոր խնդիրը իրավիճակի լարում թույլ չտալն է:

Մինսկի խմբի համանախագահները հույս ունեն, որ Նյու Յորքում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների սպասվող հանդիպմանը կհաջորդի նախագահների հանդիպում: Այս փուլում միջնորդների օրակարգում է լարվածության թուլացումը և վստահության ստեղծումը: Պատերազմ սկսելու դեպքում Ադրբեջանը կհայտնվի ծանր դրության մեջ:

Էդվարդ Նալբանդյանը ավելի վաղ նշել էր, որ Սարգսյան-Ալիև հանդիպման մասին որևէ կոնկրետ տեղեկություն չկա, իր ու Մամեդյարովի  օրակարգն էլ նույնն է:

Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը սա հաստատել է հայ և ադրբեջանցի լրագրողների հետ հանդիպմանը: Ռիչարդ Հոգլանդի խոսքով, անհրաժեշտ է հեռացնել դիպուկահարներին, ավելացնել դիտորդների թիվը և տեղադրել հատուկ սարքավորումներ իրավիճակի լարումը բացառելու համար: Սա նշանակում է, որ Ադրբեջանի ջանքերը տապալվում են, Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի օրակարգում ոչինչ չի փոխվել:

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը կկայանա ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի շրջանակում, սեպտեմբերի երկրորդ կեսին: