Array ( [mr_id] => 65235 [mr_node] => 63288 [mr_media] => 66658 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 66658 [media_album] => 1 [media_path] => media/2017/09/66658.jpg [media_name] => Ani A Adrbejan MEC copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2017-09-06 11:20:22 )
Facebook Instagram Youtube
Ադրբեջանական լվացքատուն. Բրիտանական մամուլը ներկայացրել է Ալիևների կոռուպցիոն սխեմաները
Բաքուն փորձել է արժեզրկել հիմնավոր փաստերով լի հրապարակումը` հիշեցնելով, որ դրա հեղինակներից մեկը հայ է:

Ալիևների ժպտացող լուսանկարին կից «Գարդիանը» բրիտանական խողովակներով Ադրբեջանի խայտառակ գործարքների մասին բացահայտումն է ներկայացնում: Բաքուն երկու տարում երեք միլիարդ դոլար է ծախսել եվրոպացի պաշտոնյաներին կաշառելու համար: 
«Ադրբեջանի ղեկավարությունը, որը մեղադրվում է մարդու իրավունքների բազմաթիվ խախտումների, կոռուպցիոն գործարքների և ընտրություններ կեղծելու մեջ, 2012-14 թվականներին ավելի քան 16.000 գաղտնի վճարում է կատարել: Այդ փողերի մի մասը փոխանցվել է լրագրողների և քաղաքական գործիչների` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դեմ հնչող քննադատությունները դադարեցնելու նպատակով»: 

Ադրբեջանական լվացքատուն. սա Ադրբեջանի իշխանական վերնախավի փողերի լվացման և անօրինական ֆինանսական սխեմաների բրիտանական անունն է: Երեք միլիարդի կեսը բրիտանական կեղծ ընկերություններին են հասել Ադրբեջանի ամենախոշոր` միջազգային բանկից, որն ամիսներ առաջ սնանկացավ: Ալիևները եվրոպացի պաշտոնյաներին կաշառել են ոչ միայն սովորական ադրբեջանցիների փողերով, այլև նույնիսկ ղազախ թոշակառուների: Ղազախստանի կենսաթոշակային ֆոնդի ներդրումներն այս բանկում էին: Սա կաշառակերությունն ավելի սկանդալային ու ավելի ողբերգական է դարձնում: 

Էլ ինչ ադրբեջանական կաշառքներ, եթե չի շրջանառվում ԵԽԽՎ նախկին պատգամավոր Լուկա Վոլոնտեի անունը: Նա Արցախի մասին Ադրբեջանի ձևակերպումներով զեկույցի հեղինակ է և իր այդ աշխատանքի համար միլիոնավոր դոլարներ է ստացել: Միլանի դատախազությունում նրա դեմ քրեական գործի ուսումնասիրությունն ավարտվում է: Արդեն հայտնի է, որ Վոլոնտեն մի քանի այլ եվրախորհրդարանականների անուններ է տվել: Բրիտանական հրապարակումներում կաշառակերների նոր, նախկինում անհայտ անուններ չկան: 

Նորությունը բրիտանական խողովակներն էին: Կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության հետաքննության կենտրոնը Ադրբեջանի 48 միլիարդի հասնող կասկածելի ծախսերի մասին է գրել: 3 միլիարդն այս ծովում կաթիլ է: Ինչու է առաջին անգամ բացահայտվում բրիտանական մասնակցությունը և ինչու հիմա: 

Միջազգային կառույցներն արդեն պատիժներ են պահանջում: ԵԽԽՎ ամառային նստաշրջանում հատուկ կառույց էր ստեղծվել, որն այժմ զբաղվում է կոռումպացված եվրախորհրդարանականների գործերով և դեկտեմբերին կայանալիք նստաշրջանում առաջին զեկույցն է ներկայացնելու: