Array ( [mr_id] => 65423 [mr_node] => 63366 [mr_media] => 66710 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 66710 [media_album] => 1 [media_path] => media/2017/09/66710.jpg [media_name] => 21432911_2013526405544750_6232789627256242991_n.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2017-09-11 13:24:07 )
Facebook Instagram Youtube
Նռան հատիկ. Նոր սերիալ՝ Արմենիայի եթերում
«Նռան հատիկը» Արմենիայի եթերում կլինի այսօրվանից, ժամը 21:45-ին: Հեռուստասերիալի սցենարը խոստանում է ընթանալ լարված, զարգացումներն արագ կլինեն, հետաքրքիր և ինտրիգային:

Նուռը կիսելով էլ ավարտվում է սիրահարների վերջին հանդիպումն ու սկսվում հուզիչ պատմությունը։ Առաջին հայացքից կյանք ու սեր խորհրդանշող նուռը նույնացվում է նաև անցյալի և արյան հետ։ Սցենարի հեղինակի նպատակը դրամայի միջոցով մարդկանց մեջ սիրո և ընտանիքի կարևորության գիտակցումն արթնացնելն է։

«Նռան հատիկը» խոստանում է լինել ռեյթինգային և դառնալ հեռուստադիտողների սիրելի սերիալներից մեկը։ Դերասանական կազմում նոր անուններ կան, որոնք պրոդյուսերների համոզմամբ` թարմ երանգ են սերիալում։

Ռոզա Ֆիլբերգը «Նռան հատիկի» գլխավոր հերոսուհին է` Սոֆիան: Պայծառ և սիրահարված աղջնակ, որը կորցնելով երկու մտերիմ մարդկանց՝ փորձում է հաղթահարել կյանքի դժվարությունները։

Այսպես մի քանի անգամ դեռ կփորձեն, մինչև կստանան լավագույն կադրը՝ ռեժիսորի հավանությամբ և համոզիչ: Նկարահանող խմբի և դերասանական կազմի նպատակն է ապահովել հեռուստատեսային նոր որակ։

Հեռուստասերիալի սցենարը լարված է, զարգացումներն արագ են, հետաքրքիր և ինտրիգային: Դերասանների համար սերիալը լավ հնարավորություն է սեփական տաղանդը բացահատելու համար:

«Նռան հատիկը» գալիս է փոխարինելու համացանցում ռեկորդային դիտումներ գրանցած «Առաջնորդները» հեռուստասերիալին, որի միայն առաջին սերիան դիտվել է 1 միլիոն 250 հազար անգամ: «Նռան հատիկը» «Արմենիա ԹիՎԻ»-ի եթերում կլինի այսօրվանից, շաբաթը հինգ օր, երեկոյան ժամը 9:45-ին: