Array ( [mr_id] => 65475 [mr_node] => 63410 [mr_media] => 66741 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 66741 [media_album] => 1 [media_path] => media/2017/09/66741.jpg [media_name] => Nelly trienale felice copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2017-09-13 15:43:52 )
« Վերադառնալ
Երևան ... °C
Գյումրի ... °C
Աբովյան ... °C
USD 481.93
EUR 569.16
RUB 8.37
Տրիենալե. Վարինիի «Շրջանները, վեցանկյուններն ու սեղանները» Երևանի կայարանում կմնան մինչև նոյեմբեր
Երեւանի երկաթուղային կայարանը` ժամանակակից արվեստի հասցե: Շվեյցարացի նկարիչ Ֆելիչե Վարինին հենց այս տարածքն է ընտրել անամորֆիկ իլյուզիաներ ստեղծելու համար:

Կարմիր գորգ այստեղ վաղուց չէին տեսել: Երևանի երկաթուղային կայարանի մուտքը ոչ թե գնացքի տոմսով է, այլ հրավիրատոմսով: Դռան մոտ Շվեյցարիայի դեսպանն է, հյուրերին դիմավորում է ու հայերեն արտասանում օրվա գաղտնաբառը:

Սա նշանակում է, որ Երևանում է շվեյցարացի նկարիչ, անամորֆիկ իլյուզիաների վարպետ Ֆելիչե Վարինին: Նա իր երկրաչափական աբստրակցիաները վրձնում է տարածության մեջ, աշխարհի տարբեր անկյուններում՝ արևմտյան կիսագնդից մինչև արևելյան կիսագունդ:

Երկու շաբաթ կայարանում երկրորդ հերթափոխ էր սահմանված: Ֆելիչե Վարինին ու նրա օգնականները գալիս էին երեկոյան 6-ին ու հեռանում լուսադեմին: Երկու շաբաթ միլիմետրի ճշգրտությամբ կարմիր ու դեղին ստվարաթղթերը ձգվում ու ամրանում էին առաստաղով մեկ:

Անցած տարի Երևանում ցուցադրվեցին նկարչի աշխատանքների լուսանկարները: Սա առիթ էր նրան Հայաստանը ցույց տալու ու մի նոր գործով այստեղ բերելու: Երբ տեսավ կայարանի շենքը, բոլոր կասկածները ի չիք դարձան: Սա լինելու էր նրա հաջորդ կտավը: Ու մեկ տարի անց նկարիչը Երևան եկավ՝ մասնակցելու Ստանդարտ Տրիենալեին:

Խաղը ստացվել է: Բայց գոհունակության բացականչություններ նկարչից հաստատ չեք լսի: Նրա արվեստում կարևորը դիտակետն է: Պատկերը փոխվում է՝ ըստ շարժման: Վարինիի երկրաչափական աբստրակցիան ամբողջացնելու համար պետք է դիտման ճիշտ կետը փնտրել:

Այդպիսին է Ֆելիչե Վարինիի արվեստը: Վաղուց հայտնի, երբեմն մոռացված քաղաքային տարածքներն ու ճարտարապետական շինությունները այն նորովի է բացահայտում: Վարինիի Շրջանները, վեցանկյուններն ու սեղանները կայարանում կմնան երկու ամիս: Ցուցադրությունը բաց է մինչև նոյեմբեր: