Array ( [mr_id] => 65485 [mr_node] => 63411 [mr_media] => 59648 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 59648 [media_album] => 10 [media_path] => media/2016/02/59648.jpg [media_name] => 2014_Erywań,_Budynek_Zgromadzenia_Narodowego_Republiki_Armenii.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2016-02-04 12:32:45 )
« Վերադառնալ
Երևան ... °C
Գյումրի ... °C
Աբովյան ... °C
USD 483.75
EUR 568.65
RUB 8.21
Ինչպես կարգավորել բնակարանային հիպոթեքի շուկան
Պատգամավորները քննարկել են հիպոթեքային շուկան կարգավորող օրինագիծը:

Խորհրդարանը քննարկեց նոր օրինագիծ, որը նախատեսում է կարգավորել բնակարանային հիպոթեքի շուկան: Այն նախատեսում է ստանդարտացնել հիպոթեկային վարկեր տրամադրելու կանոնները՝ սպառողների համար ապահովելով ավելի հասկանալի նորմեր:

Բացի այդ՝ օրինագիծը բանկերին արգելում է տույժ ու տուգանք կիրառել վարկը վաղաժամկետ մարելու դեպքում: Այսինքն՝ նախատեսվում է, որ քաղաքացին 3 տարի անց կարող է ամբողջ հիպոթեքի գումարը մարել առանց տույժի: 

Պատգամավորներին հատկապես անհանգստացրեց լողացող տոկոսադրույքի կետը, ըստ որի՝ բանկերը կարող են ֆորս մաժորային իրավիճակում փոխել տոկոսադրույքը: 

Ներսես Երիցյանի պնդմամբ՝ լողացող տոկոսադրույքը վերաբերում է ե՛ւ բնակերին, ե՛ւ քաղաքացիներին: Այսինքն, եթե շուկայական տատանումների պատճառով տոկոսադրույքը իջնի, քաղաքացին կարող է նվազեցնել հիպոթեքային վարկի տոկոսները: Հակոբ Հակոբյանն անդրդվելի էր:

Թեման շարունակվեց ոչ թե օրինագծի, այլ ընդանրապես բանկային համակարգի վերաբերյալ քննարկումով: ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հայտարարեց, որ բանկերը պետության գործընկերները չեն եւ միայն գերշահույթ ստանալու նպատակ ունեն:

Արփինե Հովհաննիսյանը հայտարարեց, որ այս օրինագծի որոշ դրույթներ խնդրահարույց են: Մինչեւ երկրորդ ընթերցում դրանք պետք է շտկվեն, օրինագիծը հիպոթեկային վարկավորման ոլորտում լուրջ շտկումներ է նախատեսում:

Ներսես Երիցյանը եզրափակիչ ելույթում հայտարարեց, որ Հայաստանում ոչ մի բանկ գերշահույթով չի աշխատում: Խորհրդարանն այս օրինագիծը կքննարկի սեպտեմբերի 14-ի առավոտյան: