Array ( [mr_id] => 65833 [mr_node] => 63584 [mr_media] => 66875 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 66875 [media_album] => 1 [media_path] => media/2017/09/66875.jpg [media_name] => Untitled_1.137.1.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2017-09-25 16:50:27 )
Facebook Instagram Youtube
«Եվա» ֆիլմի առաջին ցուցադրությունը Հայաստանում է տեղի ունենում
Հայաստանում կայացել է իրանահայ ռեժիսոր Անահիտ Աբադի «Եվա» լիամետրաժ ֆիլմի պրեմիերան:

Իրանահայ ռեժիսոր Անահիտ Աբադի Արցախում նկարահանած առաջին լիամետրաժ ֆիլմն է: Էկրաններին հետպատերազմյան Արցախն է՝ դրամատիկ և հուզիչ պատմությամբ: «Եվա» ֆիլմի առաջին ցուցադրությունը Հայաստանում է տեղի ունենում: 

Ֆիլմը պատերազմից հետո վախերի, դրանց հաղթահարման և ուժերը վերականգնելու մասին է: Անցյալից խուսափող կինը Եվան է, որն ուզում է մոռանալ տարիներ առաջ տեղի ունեցած ծանր և ողբերգական իրադարձությունը: Եվան դստեր հետ Երևանից հեռանում և հաստատվոմ է Արցախում: 

Դերասանական կազմում միայն հայեր են, նկարահանող խումբը՝ իրանցիներ: Ֆիլմը նկարահանվել է Արցախում, ֆիլմի լեզուն արցախի բարբառն է: «Եվան» ներկայացվել է Կաննի և «Ֆաջր» կինոփառատոներում։ «Եվա»-ի արցախյան և իրանական պրեմիերաները կկայանան հոկտեմբերին։