Array ( [mr_id] => 66517 [mr_node] => 63894 [mr_media] => 67150 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 67150 [media_album] => 1 [media_path] => media/2017/10/67150.jpg [media_name] => mil1.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2017-10-12 11:57:03 )
« Վերադառնալ
Երևան ... °C
Գյումրի ... °C
Աբովյան ... °C
USD 483.55
EUR 568.22
RUB 8.18
Փոխգործակցություն 2017. Զորավարժությանը մասնակցում է նաև Կարմիր խաչը
Կարմիր խաչի ներկայացուցիչներն օգնում են պայմանական տուժածներին:

Հայաստանի պետական սահմանին մոտեցել ու հարձակվում է պայմանական հակառակորդի 1500 հոգանոց խումբը: Նրանց դիմադրում են ոչ միայն հայ զինծառայողները, այլև ՀԱՊԿ ամբողջ զինանոցը:

Սա զորավարժության ամբողջական սցենարի ընդամենը մեկ դրվագն է: Այսպես ամեն օր, զինծառայողները մարզվում են, հետևում են գեներալները: ՀԱՊԿ միացյալ շտաբի պետն է արձանագրում, անձնակազմը կարողանում է ժամանակին ոչնչացնել հակառակորդի նշանակետերը:

Փոխգործակցություն 2017 զորավարժությունների ակտիվ փուլում ակտիվ է նաև կարմիր խաչը: Կազմակերպության ներկայացուցիչները զորավարժության ընթացքում հետևում են զարգացումներին ու օգնության հասնում տուժածներին:

Զորավարժություններին ՀԱՊԿ երկրներից մասնակցում է 2500 զինծառայող, 500 միավոր զենք, ռազմական տեխնիկա և 25 թռչող սարք: Զորավարժության ղեկավար կազմի ուշադրության կենտրոնում օպերատիվ իրավիճակի համաչափ արձագանքն է, ֆինանսական և բժշկական ապահովումը: Եվ գլխավորը` կառավարման ու հրամանատարության ներդաշնակեցումը, որի շնորհիվ կարելի է ոչնչացնել պայմանական հակառակորդին ու պատրաստ լինել իրական սպառնալիքները չեզքոացնելուն:

Փոխգործակցություն 2017-ը Մարտական եղբայրություն համալիր զորավարժության մի մասն է, որն իրականացվում է Հայաստանում և կավարտվի հոկտեմբերի 13-ին Բաղրամյան զորավարժարանում: Հաջորդ փուլը կսկսվի Ղազախստանում, կավարտվի Տաջիկստանում` խաղաղապահների մասնակցությամբ: