Array ( [mr_id] => 67464 [mr_node] => 64406 [mr_media] => 59650 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 59650 [media_album] => 10 [media_path] => media/2016/02/59650.jpg [media_name] => Azgayin-joxov.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2016-02-04 12:33:02 )
« Վերադառնալ
Երևան ... °C
Գյումրի ... °C
Աբովյան ... °C
USD 486.78
EUR 574.01
RUB 8.17
Զինծառայության օրինագծի ԱԺ երկրորդ ընթերցմամբ քննարկումն ավարտվել է
Տարկետման օրինագիծ անունը ստացած նախագծի քննարկումը ընդամենը կես ժամ տևեց: Մինչդեռ 90 րոպե էր սահմանվել:

Առաջինից երկրորդ ընթերցում` ոչ մի խմբակցությունից ոչ մի հարց, ոչ մի առաջարկ: Պատգամավորները չունեն, կառավարությունն ունի: Քննարկումների արդյունքում որոշ առաջարկներ ներառվել են օրինագծի վերջնական տարբերակում: Մեկը վերաբերում է այն ասպիրանտներին, ովքեր արդեն օգտվում են տարկետման իրավունքից:

Հիմա էլ, ինչպես առաջին ընթերցմանը, հայտարարվում է` տարկետումը չի վերացվում: Հստակեցրել են ու սահմանել` որ կատերգորիան կարող է օգտվել տարկետման հնարավորությունից: Օգտագործվում է նպատակային ուսում ձևակերպումը

Պատգամավորներից միայն վեցը ասելիք ունեն: Նախ Մարգարիտ Եսայանը ամբիոնից դիմեց համալսարանում հացադուլ հայտարարած հինգ տղաներին:

Ելույթի անսպասելի բովանդակությամբ հանդես եկավ Հայկ Բաբուխանյանն ու հայտարարեց` որ կազմակերպությունը ումից ինչքան փող է վերցրել` Ազգ-բանակը վարկաբեկելու համար:

Խմբակցությունների անունից ելույթներ չկան` Ելքից բացի: Առաջինից երկրորդ ընթերցում` դիրքորոշում փոխվել է, թե ոչ: Վերջնական պատկերը կերևա չորեքշաբթի` քվերակությամբ: