Array ( [mr_id] => 67462 [mr_node] => 64407 [mr_media] => 64798 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 64798 [media_album] => 7 [media_path] => media/2017/03/64798.jpg [media_name] => arm146616703197.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2017-03-02 15:25:20 )
« Վերադառնալ
Երևան ... °C
Գյումրի ... °C
Աբովյան ... °C
USD 486.78
EUR 574.01
RUB 8.17
Ռազմական նոր միություն Եվրոպայում
ԵՄ 22 երկիր հիմք են դրել ռազմական միության ստեղծմանը:

Եվրամիությունն ուժեղացնում է գործակցությունը պաշտպանական ոլորտում: Գերմանիայի նախաձեռնությամբ կառույցի անդամ 22 երկիր Բրյուսելում հիմք են դրել Եվրոպական Ռազմական Միության ստեղծմանը: Այս ստորագրությամբ անդամ երկրներն ընդլայնում են «Համակարգային Մշտական Գործակցությունը»: PESCO-ի տակ բացակայում են Դանիայի, Իռլանդիայի, Մալթայի, Պորտուգալիայի ու Մեծ Բրիտանիայի ստորագրությունները: Հենց Լոնդոնի գործոնն էր հետաձգում միասնական ռազմական գործակցությունը կարգավորող կառույցի հիմնումը: Բանակցությունները տևել են 1.5 տարի: 

ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի խոսքով, չկողմնորոշված երկրների առաջ դուռը չի փակվում, նրանք կարող են միանալ նախաձեռնությանը ցանկացած պահի: 

PESCO-ն հիմնված է ԵՄ գործակցության հիմնական սկզբունքների վրա: այն նախատեսում է ռազմական բյուջեյի կանոնավոր ավելացում, միասնական պաշտպանական նախագծերի մշակում, Եվրոպական բուժհրամանատարության վերապատրաստում, ճգնաժամային արձագանքման կենտրոնի ստեղծում, սպաների համար համաեվրոպական զորավարժություններ: 

Եվրոպական միասնական պաշտպանական կառույցի ստեղծման գաղափարը նոր չէ: Անգելա Մերկելի նախաձեռնությունը չէին ողջունում առաջին հերթին գերմանացիները, կար մեկ հիմնական հակափաստարկ:

ՆԱՏՕ-ն գուցե և բավականացներ, բայց Թրամփի նախաձեռնությամբ ԵՄ  անդամ երկրների վրա ֆինանսական բեռն ավելանում էր, ըստ Բրյուսելի` անհիմն: Մերկելի գաղափարին աջակցեց Էմանուել Մակրոնը: Նախագահի պաշտոնը ստանձնելուց կարճ ժամանակ անց նա հայտարարեց, որ Եվրոպական երկրները պետք է կարողանան ինքնուրույն ապահովել իրենց քաղաքացիների անվտանգությունը: Արտաքին քաղաքական շահերի բախումից զատ, նախաձեռնությքան կարևորությունն ընդգծեց նաև վերջին շրջանում ահաբեկչական վտանգի մեծացումը` ահաբեկչությունները չեն շրջանցել ԵՄ գրեթե ոչ մի երկիր` դրդելով եվրաընտանիքին ինքնապաշտպանական հստակ ու միասնական քայլի: