Array ( [mr_id] => 67808 [mr_node] => 64647 [mr_media] => 67793 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 67793 [media_album] => 1 [media_path] => media/2017/11/67793.jpg [media_name] => 1.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2017-11-27 12:15:49 )
Facebook Instagram Youtube
Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողով կկայանա հոկտեմբերի 11-12-ը
Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները քննարկել է Փարիզում:

ՄԱԿ-ից հետո աշխարհի 2-րդ ամենամեծ կազմակերպության նախագահությունը ստանձնում է Հայաստանը: 84 երկիր՝ աշխարհի գրեթե կեսը միավորող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ԱԳ նախարարների համաժողովին քննարկել են 2018-ին պետությունների ղեկավարների մակարդակով Երևանում սպասվող գագաթնաժողովը:

Հայաստանին նախագահությունը փոխանցել է Մադագասկարը: Մյուս տարի հոկտեմբերին Հայաստանում սպասվող միջոցառման ծավալը լինելու է աննախադեպ: Նույն օրը Երևանում են լինելու տասնյակ երկրների առաջնորդներ:

Նալբանդյանի խոսքով, Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը կազմակերպելու համար Հայաստանը մոբիլիզացրել է իր բոլոր հնարավորությունները։ Գագաթնաժողովը կկայանա հոկտեմբերի 11-12-ը: Նախատեսված է ֆրանկոֆոն հեղինակավոր երգիչների մասնակցությամբ գալա համերգ: Միջոցառման խորհրդանշանը կլինի նուռը, կարգախոսը՝ «Ապրել միասին»:

Նախարարի խոսքով, Հայաստանը կարևորում է ձեռնարկատերերի ինստիտուցիոնալ և մասնագիտական կապերի ամրապնդումը և հույս ունի, որ Երևանում հնարավոր կլինի ստեղծել Ֆրանկոֆոն գործարարների ցանց։

Նալբանդյանը նաև խոսել է կազմակերպության վերջին երեք գագաթնաժողովներին ընդունված բանաձևերի մասին, որտեղ 84 երկիր վերահաստատել է աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին:

Որպեսզի պարզ լինի, թե որտեղ է կայանալու երկրների ղեկավարների մակարդակով գագաթնաժողովը՝ Ֆրանկոֆոն երկրներին է ներկայացվել Հայաստանի մասին պատմող ֆիլմ: