Array ( [mr_id] => 71420 [mr_node] => 66933 [mr_media] => 69591 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 69591 [media_album] => 12 [media_path] => media/2018/03/69591.jpg [media_name] => 65082.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-03-27 11:10:11 )
Facebook Instagram Youtube
Եղնիկների կածանը
Եղնիկների կածանը
«ԵՂՆԻԿՆԵՐԻ ԿԱԾԱՆԸ» 20 մասից բաղկացած գեղարվեստական ֆիլմ է՝ միստիկական-ռազմական դրամա ժանրում: Ֆիլմի հիմքում իրական իրադարձություններ են, բոլոր կերպարները եվ հետագա զարգացումները հորինված են: Հեռուստաֆիլմի դեպքերը վերաբերում են 2016 թ-ի Ապրիլյան քառօրյա պատերազմին նախորդող երկու տարիներին և բուն մարտական գործողություններին: Ռազմական օդաչու Դավթին չեն լքում Արցախյան պատերազմում հերոսաբար զոհված հոր կորստի ցավն ու նրան սպանողին գտնելու և վրեժ լուծելու հույսը: Եվ ահա նոր հարված. թշնամին իր աչքի առաջ դավադրաբար խոցում է ընկերոջ ուղղաթիռը: Հեռուստալրագրող Լիլիթի նենգափոխած հարցազրույցի հետևանքով Դավթին երեք ամսով զրկում են թռիչքների իրավունքից: Որոշ ժամանակ անց ֆիլմի հերոսի և Լիլիթի միջև սկսվում է բուռն սիրավեպ, ինչն ավելի է հեռացնում նրան իր կնոջից՝ Մարիամից, ում հետ, առանց այն էլ, գժտված էր… Վերսկսելով թռիչքները՝ Դավիթը զորավարժություններից մեկում դրսևորում է բացառիկ խիզախություն ու հմտություն, ինչի համար հրամանատարությունը նրան ուղարկում է Մոսկվա՝ ԱՊՀ երկրների ռազմական համաժողովի, որտեղ պատահաբար տեսնում է ադրբեջանցի գեներալ ոմն Իսմայիլի: Դավիթը վստահ է, որ սա հենց իր փնտրած ոսոխն է…

Գլխավոր դերակատարներ՝
Խորեն Լեվոնյան, Աիդա Թորոսյան, Հրաչյա Հարությունյան, Մարջան Ավետիսյան, Ջումբեր Կուկիելի, Արամ Կարախանյան,
Բեմադրող ռեժիսոր՝ Հրաչ Քեշիշյան
Սցենարի հեղինակներ՝ Լեվոն Գալստյան, Գնել Նալբանդյան, Հրաչ Քեշիշյան, բեմադրող օպերատորներ՝ Արթուր Սավթյան, Մուշեղ Թության
Եղնիկների կածանը, Սերիա 15
Ըստ ամսաթվի
Ըստ ամսաթվի
Ըստ դիտումների
 
Ավելին