Array ( [mr_id] => 71771 [mr_node] => 67151 [mr_media] => 69761 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 69761 [media_album] => 1 [media_path] => media/2018/04/69761.jpg [media_name] => ralph_1200x480.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-04-06 15:48:22 )
Facebook Instagram Youtube
Ռալֆ Յիրիկյան. Առաջնորդությունը` գործարար հմտությունը
Ռալֆ Յիրիկյանը հանդիպել է Ամերիկյան համալսարանի ուսանողների հետ:

Արագ զարգացող տեխնոլոգիաների աշխարհում, մրցակցությունը ստիպում է անընդհատ վերանայել ռազմավարությունն ու կիրառել նորարարական լուծումներ: Սեփական օրինակով և ընկերության ավելի քան տասը տարվա փորձով Ռալֆ Յիրիկյանը Ամերիկյան համալսարանի ուսանողներին ներկայացրել է գործարարության ոլորտում առաջնորդության հիմնական սկզբունքները:

Ռալֆ Յիրիկյանը խոսելով առաջնորդին հատուկ որակների մասին՝ առանձնացնում է համարձակությունը, թիմային աշխատանքն ու ազնվությունը: Համակարգային մտածողության, աշխատանքային «լավ» ու «վատ» բաժանումների և վտանգավոր մոլորությունների մասին խոսելիս Ռալֆ Յիրիկյանը ուսանողներին խորհուրդ է տվել լինել վստահելի առաջնորդ 

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ը պահպանում է շուկայի առաջատարի դիրքը՝ բիզնեսը ոչ միայն որպես այդպիսին ընկալելու, այլև երկրի ու հասարակության զարգացման գործում այն որպես լծակ դիտարկելու շնորհիվ: Դասախոսության վերջում բանախոսն անդրադարձել է «ՎիվաՍել-ՄՏՍ»-ում իրականացվող և գործարար կառավարման էթիկայից բխող կարևոր քայլերին: