Զոհվել են ուղղաթիռում եղած բոլոր 6 մարդիկ: Մի-8-ը գետնին բախվելու ժամանակ ուղղաթիռն այրվել է: Այն ուսումնական թռիչք էր իրականացնում: Խաբարովսկում եղանակն անձրևային է եղել, քամու ուժգնությունը հասել է վայրկյանում 12 մետրի: Դեպքի վայրում խիտ մառախուղ է: Ոստիկանությունը շրջափակել է վթարի վայրը: