Array ( [mr_id] => 71907 [mr_node] => 67238 [mr_media] => 69825 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 69825 [media_album] => 1 [media_path] => media/2018/04/69825.jpg [media_name] => slug-84673.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-04-11 15:13:44 )
Facebook Instagram Youtube
Բլոկչեյն. Համաժողովին կմասնակցեն ավելի քան 30 ներդրումային ֆոնդեր
Նպատակն է տեխնոլոգիական ընկերությունների համար զարգացման բարենպաստ պայմաններ ստեղծել:

10 օրից՝ աշխարհի 20 երկրների բլոկչեյն ոլորտի փորձագետները Երեւանում կմասնակցեն առաջին հայկական Բլոկչեյն միջազգային համաժողովին: Սա առաջատար ընկերությունների, մասնագետների և գործարարների պրակտիկ գիտելիքների միավորման տեղեկատվական-կրթական էկոհամակարգ է: Նպատակն է տեխնոլոգիական ընկերությունների համար զարգացման բարենպաստ պայմաններ ստեղծել: Բլոկչեյն տեխնոլոգիաները կիրառվում են կադաստրային, նոտարական համակարգերում՝ գործարքներ կամ գրանցումներ կատարելիս:

Հայկական Բլոկչեյնում կքննարկվեն բլոկչեյնի ապագային, աշխարհում տեղի ունեցող փոփոխություններին, կրիպտո-արժույթներում ներդրումներին, ICO-նախագծերին վերաբերող հարցեր: Համաժողովի ընթացքում կանցկացվեն կրթական դասընթացներ, ուսանողների և գործարարների մաստեր կլասներ:

Համաժողովին կմասնակցեն ավելի քան 30 ներդրումային ֆոնդեր աշխարհի 20 երկրներից՝ Հայաստան, ԱՄՆ, Իռլանդիա, Չինաստան, Շվեյցարիա, Ուկրաինա, Ռուսաստան, Վրաստան, Կանադա, Հոնգկոնգ: Համաժողովին մասնակցող ֆոնդերի գումարային կապիտալը գերազանցում է 10ը մլրդ. դոլարը: 15 լավագույն սթարթափ-թիմերը, որոնք խիստ փորձագիտական ընտրություն են անցնելու, իրենց նախագծերը կներկայացնեն պրոֆեսիոնալ ներդրողներին: