Array ( [mr_id] => 71919 [mr_node] => 67239 [mr_media] => 69826 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 69826 [media_album] => 1 [media_path] => media/2018/04/69826.jpg [media_name] => ryssland---syrien-flagga-1523412072.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-04-11 15:24:22 )
Facebook Instagram Youtube
« Վերադառնալ
Երևան ... °C
Գյումրի ... °C
Աբովյան ... °C

Warning: file_get_contents(): SSL operation failed with code 1. OpenSSL Error messages: error:14090086:SSL routines:SSL3_GET_SERVER_CERTIFICATE:certificate verify failed in /home/armenia/public_html/inc/libgrab.php on line 97

Warning: file_get_contents(): Failed to enable crypto in /home/armenia/public_html/inc/libgrab.php on line 97

Warning: file_get_contents(https://www.cba.am/am/SitePages/Default.aspx): failed to open stream: operation failed in /home/armenia/public_html/inc/libgrab.php on line 97

Warning: Invalid argument supplied for foreach() in /home/armenia/public_html/views/newsBreadCrumb.php on line 96
Վաշինգտոնը պնդում է՝ Ասադը քիմիական զենք է կիրառել, Մոսկվան՝ հերքում
Զինյալների ու նրանց ընտանիքների դուրսբերումը շարունակվում է:

Վերջին կադրերը՝ Դամասկոսի արվարձաններից: Այն գրեթե ամբողջությամբ ազատագրվել է զինյալներից: Մի քանի օր է, ռազմական գործողությունները դադարել են, վիճակը կայունանում է: Մարդասիրական միջանցքը բաց է դեպի հյուսիս: Զինյալների ու նրանց ընտանիքների դուրսբերումը քաղաքից շարունակվում է:

Դուման այն վայրն է, որտեղ, ըստ արևմտյան լրատվամիջոցների, ապրիլի 7-ին քիմիական հարձակում էր եղել: Ռուսաստանը իր զինվորականներին շտապ ուղարկել է ենթադրյալ դեպքի վայր: Ռուսները պնդում են, քիմիական հարձակում չի եղել, որևէ ապացույց չկա: Ամերիկացիների համբերությունն էլ սպառվել է:

Վաշինգտոնը պնդում է՝ Ասադը քիմիական զենք է կիրառել խաղաղ բնակիչների դեմ, ընդ որում, ոչ առաջին անգամ, և պետք է պատասխան տա: Դոնալդ Թրամփը չեղարկել է իր այցը Լատինական Ամերիկա Սիրիայի հարցով որոշում կայացնելու համար: Նրա խորհրդականները հորդորում են կոշտ միջոցներ ձեռնարկել:

Ամերիկյան ռազմածովային ուժերը կազմեցին հարվածային խումբ և մոտեցան Սիրիայի ափերին: Բաշար Ասադը սկսեց զորքերի շտապ վերախմբավորումը, տեղեկություններ տարածվեցին, որ կտրուկ ուժեղացվել է Ասադի նախագահական նստավայրի անվտանգությունը: Այսօր տեղեկություններ էին տարածվում, թե Բաշար Ասադը լքել է երկիրը ռուսական շարասյան ուղեկցությամբ: Նախ` ասում էին, թե Ասադը մեկնել է Իրան, հետո՝ Լիբանան: Լուրերը հերքվել են: ՄԱԿ-ում Ամերիկայի դեսպանը հայտարարել է՝ անկախ ՄԱԿ-ի որոշումներից, Ամերիկյան գործելու է, քանի որ եկել է արդարության ժամը: