Array ( [mr_id] => 71914 [mr_node] => 67240 [mr_media] => 69827 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 69827 [media_album] => 1 [media_path] => media/2018/04/69827.jpg [media_name] => 4bpoe77f2414b113p19_800C450.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-04-11 15:35:58 )
Facebook Instagram Youtube
ՌԴ-ն ու ԱՄՆ-ն փոխադարձ վետոներ են կիրառել Սիրիայի հարցով բանաձեվերին
Սիրիայի օդային տարածքում թռիչքները վտանգավոր են:

Զգուշացումը Եվրոպական ավիափոխադրող ընկերություններինն է: Eurocontrol ավիադիսպետչերի տվյալներով` թևավոր հրթիռներով հարձակումը Սիրիայի վրա կարող է սկսվել առաջիկա 72 ժամվա ընթացքում: Սիրիական պատերազմի հավանականությունը հաստատում է նաև Flightradar պորտալը.

Սա արդեն ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի Սիրիային նվիրված նիստն է: ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար ալ Ջաֆարին մեղադրել է Թուրքիային, ԱՄՆ-ին, Ֆրանսիային և Կատարին՝ Սիրիայում գործող ահաբեկիչական խմբավորումներին քիմիական զենք տրամադրելու համար:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում Սիրիայում քիմիական զենքի հետաքննության մասին ամերիկյան նախագիծը, ինչպես եւ ենթադրվում էր Ռուսաստանը կասեցրեց:

Ռուսաստանն իր հերթին քննություն սկսելու իր բանաձևն առաջարկեց: Փաստաթուղթն այս անգամ էլ չանցավ, ամերիկյան կողմի ու եւս 7 երկրների վետոյի պատճառով:

Ե՛վ ամերիկյան, ե՛ւ ռուսական բանաձևերը մերժվեցին: Մեծ Բրիտանիան հայտարարեց, որ իրեն պետք են ավելի շատ ապացույցներ, որ քիմիական հարձակման հեղինակը Սիրիան է, որպեսզի իրենք միանան հնարավոր պատասխան հարվածին: Այս մասին Միացյալ Նահանգների նախագահին հայտնել էր Մեծ Բրիտանիայի վարչապետը: Թերեզա Մեյը, Դոնալդ Թրամփն ու Էմանուել Մակրոնը բանակցություններ են վարել հեռախոսով: Նրանք համաձայնել են, որ պետք են պատասխան քայլեր: Բայց Times-ի տվյալներով` Մակրոնն իր նախապայմաններն է ներկայացրել:

Ավստրալիան էլ հրաժարվել էր մեկնաբանել Միացյալ Նահանգների ռազմական գործողությունները, բայց հայտարարել է, որ եթե ԱՄՆ-ն հասցնի ավիահարված, Ավստրալիան կաջակցի: