Array ( [mr_id] => 71917 [mr_node] => 67245 [mr_media] => 69830 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 69830 [media_album] => 1 [media_path] => media/2018/04/69830.jpg [media_name] => upload-RIAN_02298121.HR.ru-pic685-685x390-99405.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-04-11 17:15:59 )
Facebook Instagram Youtube
Ալիևի վերընտրությունն անցել է կանխատեսելի սցենարով
Լրագրողները հասցրել են ֆիքսել, թե ինչպես են նույն մարդիկ հայտնվում մի քանի ընտրատեղամասերում, հերթով քվեարկում մի քանի անգամ:

Ադրբեջանում կանխատեսելի արդյունքով ընտրությունը սկսվեց կանխատեսելի սցենարով: Կոլորիտային քաշքշոցն ու ավանդական խախտումները զարդարեցին ընտրական ամբողջ օրը: 

Լրագրողները հասցրել են ֆիքսել, թե ինչպես են նույն մարդիկ հայտնվում մի քանի ընտրատեղամասերում, հերթով քվեարկում մի քանի անգամ: 

Ալիևի վերընտրության միջոցառմանը առավոտյան մասնակցեց իշխող ընտանիքը՝ նախագահը, փոխնախագահը, նախագահի ու փոխնախագահի երեխաները: 

Միջազգային լրատվամիջոցները շեշտում են երեք կարևոր հանգամանք: Նախ, Ալիևը փոխել է սահմանադրությունը՝ հարմարեցնելով իր ընտանիքի անդամներին: Ընդդիմություն երկրում չկա, իսկ մյուս թեկնածուները նախորդ ընտրությանը մեկ մարդու պես կրկին մասնակցել էին ու նրանցից ոչ մեկը չէր ստացել ձայների նույնիսկ 2 տոկոսը : 

«Ալ Ջազիրան» անդրադարձել է Ալիևի ընտրությանը՝ ներկայացնելով այլախոհներին երկրից վտարելու և վերջնականապես լռեցնելու մարտավարությունը: 

Ալիևը ընտրարշավ իրականացնելու կարիք չուներ: Պետք էր միայն բավարարել իշխող կլանի անդամների ցանկությունները, բնակչությանն էլ խոստանալ շուտափույթ հաշվեհարդար հայերի հետ: