Array ( [mr_id] => 71926 [mr_node] => 67246 [mr_media] => 59650 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 59650 [media_album] => 10 [media_path] => media/2016/02/59650.jpg [media_name] => Azgayin-joxov.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2016-02-04 12:33:02 )
Facebook Instagram Youtube
« Վերադառնալ
Երևան ... °C
Գյումրի ... °C
Աբովյան ... °C

Warning: file_get_contents(): SSL operation failed with code 1. OpenSSL Error messages: error:14090086:SSL routines:SSL3_GET_SERVER_CERTIFICATE:certificate verify failed in /home/armenia/public_html/inc/libgrab.php on line 97

Warning: file_get_contents(): Failed to enable crypto in /home/armenia/public_html/inc/libgrab.php on line 97

Warning: file_get_contents(https://www.cba.am/am/SitePages/Default.aspx): failed to open stream: operation failed in /home/armenia/public_html/inc/libgrab.php on line 97

Warning: file_put_contents(): Only 0 of 4 bytes written, possibly out of free disk space in /home/armenia/public_html/inc/libgrab.php on line 134

Warning: Invalid argument supplied for foreach() in /home/armenia/public_html/views/newsBreadCrumb.php on line 96
«Ելք» խմբակցության երկու անդամներ գունավոր ծխով են լցրել դահլիճը
ԱԺ-ն քննարկել է մերկապարի ակումբների սահմանափակման օրինագիծը: Քննարկվել է նաև հիվանդանոցային և անձնական դեղեր բերելու օրինագիծը:

Ազգային ժողովը քննարկում է օրինագիծ, որով կսահմանափակվի հեստապարային ակումբների, կարաոկեների, դիսկոտեկների, սաունաների, բաղնիքների և շոգեբաղնիքների գործունեությունը: Այս օբյեկտների տեղակայումը կարգելվի բազմաբնակարան շենքի տարածքում, կրթական և պատմամշակութային հաստատությունների, բժշկական հաստատությունների տարածքներում: 

«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը օրինագծում փնտրել ու չի գտել հոսթելները: Ինչո՞ւ հոսթելները ցանկում ներգրավված չեն: Գեւորգ Գորգիսյանը նկատեց, որ արդեն գործող հեստապարային ակումբները կարող են տուգանքը մուծել եւ շարունակել գործունեությունը: Այդ ակումբները հիմա էլ գտնվում են դպրոցներին եւ բազմաբնակարան շենքերին մոտ: Տիգրան Խաչատրյանը պարզաբանեց, որ օրենքը պարտադրում է, որ գործողները մեկ տարվա ընթացքում տեղափոխվեն: Բացի այդ` նա նկատեց, որ առաջարկվող տուգանքի չափերը բավականաչափ բարձր են, հետեւաբար ակումբները չեն նախընտրի տուգանվել: Վարդան Բոստանջյանը հատկապես հեստապարի հանդեպ կտրուկ վերաբերմունք ունի:

Արտակ Զեյնալյանը հայտարարեց, որ այս օրինագծով տուժում է բիզնես խավը: Տնտեսվարողը հաշվարկ է արել, որ այս տեղում տեղադրելով իր օբյեկտը կարող է ունենալ որոշակի շահույթ, սակայն պետությունը միջամտում է եւ տեղափոխել տալիս բիզնեսը, և տնտեսվարողը տուժում է: 

Տիգրան Խաչատրյանը հայտարարեց, հենց այդ պատճառով է, որ օրինագիծը 1 տարի է տրամադրում տեղափոխելուն, որպեսզի կանխատեսելի լինի բիզնեսը: 

Օրվա երկրորդ կեսին խորհրդարանը քննարկեց նաեւ մի խումբ պատգամավորների մշակած օրինագիծը, որով առաջարկում են հիվանդանոցներին թույլ տալ դեղեր ներկրել սեփական կարիքների համար: Այս նախագծին Կառավարությունը բացասական եզրակացություն է տվել: Հակոբ Հակոբյանի կարծիքով՝ օրենքի ընդունմամբ դեղերը կարող են էժանանալ: 

Օրինագծով առաջարկվում է նաեւ քաղաքացիներին թույլ տալ Հայաստան գալիս իրենց հետ ընտանիքի անդամների համար դեղ բերել: Սակայն կառավարությունը առաջարկել է օրենքում ամրագրել, որ ցանկացած մարդ իր հետ ներկրի 10 տեսակի երեքական տուփ դեղ: Այս առաջարկը կընդունեն առաջինից երկրորդ ընթերցում ժամանակահատվածում:
Խորհրդարանի դահլիճն այսօր գունավոր ծխով լցրեցին «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանն ու Լենա Նազարյանը: Նրանք «Ելք» խմբակցության այն թեւից են, որը փողոցային պայքարի կողմնակից են: Մանե Թանդիլյանը «Ելք խմբակցության երկու գործընկերների այս քայլը գնահատեց ոչ գործընկերային վերաբերմունք: 

Վերջին շրջանում ելք խմբակցությունում տարաձայնություններ կան խորհրդարանական կառավարմամբ նոր իշխանություն ձևավորելու և վարչապետի թեկնածուների հարցում: Քաղաքացիական պայմանագիրը փողոցում պայքար մղելուն է կողմ, իսկ մյուս երկուսը` խորհրդարանում: Թեև, ինչպես այսօրվա նիստը ցույց տվեց, խորհրդարանում էլ պայքարը կարող է տարբեր լինել. ծխով և առանց: