Array ( [mr_id] => 71921 [mr_node] => 67247 [mr_media] => 69831 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 69831 [media_album] => 1 [media_path] => media/2018/04/69831.jpg [media_name] => spayka1.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-04-11 17:35:32 )
Facebook Instagram Youtube
Ջերմոցային արտադրանքի արտահանման ծավալը կրկնապատկվել է
«Սպայկան» նախատեսում է Արմավիրի մարզում հիմնել մի քանի հարյուր հեկտար ինտենսիվ այգիներ:

20 հա լոլիկի վերջին սերնդի ջերմոցային տնտեսությունը «Սպայկայինն» է: Այն կառուցվել է ֆրանսիական CIC բանկի աջակցությամբ: Հագեցած է վերջին տեխնոլոգիաներով: Պարարտացման չափաքանակներն այստեղ ավոտամատ են կառավարվում։ Բույսի աճեցումը կատարվում է արհեստական հողածածկույթի մեջ, ինչն ամբողջությամբ կառավարելի է դարձնում հիվանդությունների կանխարգելումը, բույսերի պաշտպանության համար միայն կենսաբանական միջոցներ են օգտագործվում: 

Առաջին եռամսյակում Հայաստանի ջերմոցային արտադրանքի արտահանման ծավալը կրկնապատկվել է։ Սկսվելու է փոքր ջերմոցների լիզինգի ծրագիր, որը թույլ կտա բարձր եկամուտներով ընտանեկան փոքր տնտեսություններ հիմնել։ Պաշտոնյաների խոսքով` հայկական գյուղարտադրանքը այժմ մեծ պահանջարկ ունի Ռուսաստանում: «Սպայկան» ապրանք կարտահանի նաև Ֆրանսիա: Սուրեն Կարայանը համոզված է, որ հայկական արտադրանքը եվրամիությունում կլինի բավականաչափ մրցունակ:

Տարածաշրջանում ամենամեծ ջերմոցային համալիրը զինված է ժամանակակից տեխնոլոգիաներով։ «Սպայկայի» նախագծերի կառավարման բաժնի ղեկավարի խոսքով՝ ընկերությունը կարող է 1 քառակուսի մետրից ստանալ մինչև 120 կգ վարունգ կամ 80 կգ լոլիկ. սա բարձր ցուցանիշ է աշխարհում: Ընդհանուր առմամբ՝ ընկերությունն այս պահին տարին մոտ 35 000 տոննա լոլիկ և վարունգ է արտադրում։ Առաջիկայում էլ Երևանի Նորագավիթ թաղամասում «Սպայկան» 50 հա ջերմոց կկառուցի, ավարտին է մոտենում բորբոսով պանրի գործարանի շինարարությունը: 

«Սպայկան» նախատեսում է Արմավիրի մարզում հիմնել մի քանի հարյուր հեկտար ինտենսիվ այգիներ, ընդլայնվում է բողկի արտադրությունը, Տավուշի մարզի Հաղթանակ համայնքում էլ կառուցվում է լոգիստիկ կենտրոն, որտեղ կգործի բողկի վերամշակման արտադրամաս: