Array ( [mr_id] => 71928 [mr_node] => 67249 [mr_media] => 59653 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 59653 [media_album] => 10 [media_path] => media/2016/02/59653.jpg [media_name] => National_Assembly_of_Armenia.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2016-02-04 12:33:55 )
Facebook Instagram Youtube
« Վերադառնալ
Երևան ... °C
Գյումրի ... °C
Աբովյան ... °C

Warning: file_get_contents(): SSL operation failed with code 1. OpenSSL Error messages: error:14090086:SSL routines:SSL3_GET_SERVER_CERTIFICATE:certificate verify failed in /home/armenia/public_html/inc/libgrab.php on line 97

Warning: file_get_contents(): Failed to enable crypto in /home/armenia/public_html/inc/libgrab.php on line 97

Warning: file_get_contents(https://www.cba.am/am/SitePages/Default.aspx): failed to open stream: operation failed in /home/armenia/public_html/inc/libgrab.php on line 97

Warning: Invalid argument supplied for foreach() in /home/armenia/public_html/views/newsBreadCrumb.php on line 96
ԱԺ - Կառավարություն. Պատգամավորին հետաքրքրել է ՌԴ տնտեսության հեռանկարը
Անձնական տվյալների պաշտպանությունը պետք է վերանայել: Քննարկվել է նաև շուկայում հայտնված վտանգավոր մսի խնդիրը:

ԱԺ-Կառավարություն հարց-պատասխանը այս ձևաչափով գուցե վերջինը լինի: Ով որտեղ կլինի օրեր անց, նոր կառավարությունում կամ դրանց դուրս` կառավարության անդամները անորոշության մեջ են: Ինչն է հիմա շատ` պաշտոնակատարները: Անկախ կարգավիճակից, Էդմոն Մարուքյանին տնտեսության հեռանկարն է մտահոգում` ռուբլու գահավիժման, ԵԱՏՄ-ում բարդ վիճակի ֆոնին:

Կարեն Կարապետյանը պատասխանեց, նստեց, որ նորից գա: Մանե Թանդիլյանն է նրա ասածը մեջբերում` կառավարման կոնֆիգուրացիայի գրանցած հաջողության մասին ու ճշտում` քաղաքացին երբ կզգա տնտեսական աճը:

Սովորաբար կառավարությանը հարց չտվող Արմեն Աշոտյանը այսօր հարց ունի. վիզամետրիկի հայտնի պատմությունից հետո Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը հետաքրքրվում է` պետք չէ՞ վերանայել անձնական տվյալների պաշտպանության համակարգը: Առաջարկ էլ ունի:

Արա Բաբլոյանը պաշտոնակատար ասելով հոգնեց: Կողքին նստած գործընկերներից ճշտել` չասելու տարբերակ չկա՞:

Արդարադատության նախարարի պաշտոնակատարը շնորհակալ է վիզամետրիկի հարցը բարձրացնելու, ահազանգելու համար: Հիմա իրենք ձգտում են հզորացնել անկախ գործակալության կարողությունները:

Գևորգ Պետրոսյանը Լևոն Ալթունյանի դեմ է հարց պատրաստել: Պատգամավորին Առողջապահության նախարարի պաշտոնակատարի ժպիտն է հունից հանում

Կոռեկտ չէ, դա ինչ հարց է,- վրդովվեցին մեծամասնության ներկայացուցիչները, Բաբլոյանը արդեն սկսել էր հայտարարել, որ պատասխան չի լինի, բայց Ալթունյանն արդեն մոտենում էր ամբիոնին: Ժպտալով

Սերգեյ Բագրատյանը հենց դրա հետ էլ կապեց իր հարցը` պնդմամբ` կառավարության որոշ ստորաբաժանումներ չեն նպաստում Կյանքի միջին տևողության աճին : Այս դեպքում ՍԱՊԾ-ն նկատի ունի ու ամենաթարմ փաստը` շուկայում հայտնված վտանգավոր միսը

Վերահսկիչի ուսումնասիրությունը հրապարակվել է առավոտյան, շրջանառվել է մամուլում, կայքերում, եթերներում: Գյուղնախարարի պաշտոնակատարը տեղյակ չէ:

Ու նորից Լևոն Ալթունյան. այս անգամ` հոգեբուժարանների հարցով: Խայտառակ վիճակը վերացնելու համար ինչ-որ բան արվո՞ւմ է,-պատգամավորների հարցի պատասխանը կարճ է` ՄԻՊ-նախարարություն համատեղ խումբ է ստեղծվել, որը կհետևի ճանապարհային քարտեզի կատարմանը: