Array ( [mr_id] => 71936 [mr_node] => 67256 [mr_media] => 69836 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 69836 [media_album] => 1 [media_path] => media/2018/04/69836.jpg [media_name] => 37835793442_2e27537789.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-04-12 14:32:23 )
Facebook Instagram Youtube
Սիրիական ճգնաժամը՝ թվիթերային պատերազմի հետևանք
Թրամփը հետաձգել է հարվածելու ծրագիրը, բայց չի հրաժարվել դրանից:

Դոնալդ Թրամփի արտասովոր թվիթները շփոթեցրել են նույնիսկ Սպիտակ տան խոսնակին: Նախագահը Ռուսաստանին զգուշացրել էր, որ ամերիկյան հրթիռները շուտով թափվելու են Սիրիայի վրա: Առավոտյան պարզվեց, որ այդքան էլ այդպես չէ:

Լրագրողները փորձում էին հասկանալ՝ ինչ է նկատի ունեցել նախագահը թվիթերում ռուսներին սպառնալով: Պատասխանը մեկն է՝ պատասխան չկա:

Տեղեկություններ կան, որ Թրամփի սպառնալիքները անակնկալ էին նույնիսկ ուժայինների համար: Սպիտակ տան խոսնակից առաջ Թրամփի թվիթները մեկնաբանել է նաև Կրեմլի խոսնակը:

Դամասկոսի արվարձանները վերջնականապես ազատագրված են, տարածքը հսկում է ռուսական ռազմական ոստիկանությունը: Հենց այստեղ քիմիական զենք կիրառելու մեղադրանքից էլ սկսվել էր Սիրիային հարվածելու սպառնալիքների շքերթը: