Array ( [mr_id] => 71949 [mr_node] => 67258 [mr_media] => 64317 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 64317 [media_album] => 10 [media_path] => media/2017/01/64317.jpg [media_name] => nairi karavarutyan nist copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2017-01-26 15:59:26 )
Facebook Instagram Youtube
Գործադիր մարմինները հաշվետվություններ են ներկայացնելու կառավարությանը
Կառավարությունը հավանություն է տրվել 21,5 մլրդ դրամի ներդրումային ծրագրերին: Նախատեսվում է Սևանա լճից ջրառը սահմանել մինչև 170 մլն խմ:

Վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության նիստում անդրադարձել է այս տարվա առաջին եռամսյակի ոլորտային միջոցառումներին, գերակա խնդիրների կատարողականներին և ներդրումային ծրագրերին: Գործադիր մարմինների ղեկավարները, պաշտոնակատարները , մարզպետներն առաջիկա շաբաթվա ընթացքում հաշվետվություններ են ներկայացնելու:

Վարչապետի մյուս հանձնարարականը վերաբերում էր տրանսպորտի ոլորտում վառելիքի ծախսի օպտիմալացմանը: Վարչապետը հանձնարարեց՝ խստորեն կատարել էներգախնայողության գործողությունների ծրագրի երկրորդ փուլով սահմանված գործողությունները:

Կառավարության ղեկավարը տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարին, ոստիկանապետին հանձնարեց վերացնել ճանապարհային նշանների անհամապատասխանությունները:

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Սուրեն Կարայանը լրագրողներին տեղեկացրեց, որ կառավարությունը հավանություն է տվել 21 ու կես միլիարդ դրամի ներդրումային ծրագրերին: Կստեղծվի 475 աշխատատեղ: Ներդրումներ են եղել գինու, կոնյակի արտադրության, թեթև արդյունաբերության ոլորտներում:

Զբոսաշրջության ոլորտում վիճակագրության նոր համակարգը թույլ կտա զբոսաշրջիկներին ավելի հստակ հաշվառել` նշելով տարիքային և մյուս չափանիշները:

Կառավարությունը Հավանություն տվեց նաև վարչական իրավախախտումների օրենսգրքի և հարակից օրենքների նախագծերի՝ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը հայտնեց, որ փորձել են որոշ դրույթներ համահունչ դարձնել սահմանադրությանը: 

Կառավարությունը որոշել է ոռոգման դեֆիցիտը մասնակիորեն մեղմել և հաստատել է «2018 թվականին Սևանա լճից ջրառի» որոշումը: Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը հայտնել է, որ նախատեսվում է Սևանա լճից ջրառը սահմանել մինչև 170 մլն խմ: