Array ( [mr_id] => 71938 [mr_node] => 67259 [mr_media] => 69838 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 69838 [media_album] => 1 [media_path] => media/2018/04/69838.jpg [media_name] => 232162581409748310.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-04-12 16:14:17 )
Facebook Instagram Youtube
Բացվել է Ucom Digital LAB ուսումնական լաբորատորիա
UCOM -ի տնօրեն Հայկ Եսայանի կարծիքով՝ նախագիծը ևս մեկ քայլ է բանիմաց ու ստեղծարար սերունդ կրթելու ճանապարհին:

Սառան ու Ափիկը 4-րդ դասարանի աշակերտներ են, չկողմնորոշվելով թե ինչ համակարգչային խաղ կարելի է խաղալ, UCOM digital LAB-ում որոշեցին իրենց սեփական խաղերը ստեղծել: 

Խաղն ամբողջությամբ իրենք են ծրագրավորել: Ընտրել են հերոսներին, հագուստներն ու գույները: Հաստատ որոշել են, որ մեծանան ծրագրավորող են դառնալու:

UCOM digital LAB համակարգչային սենյակ-լաբորատորիայում աշակերտները կսովորեն ծրագրավորում և կծանոթանան համակարգչային տեխնիկայի հնարավորություններին: UCOM -ի տնօրեն Հայկ Եսայանի կարծիքով՝ նախագիծը ևս մեկ քայլ է բանիմաց ու ստեղծարար սերունդ կրթելու ճանապարհին: 

UCOM digital LAB-ում աշակերտները կհմտանան արհեստական բանականության ոլորտում, կհամադրեն համակարգչային տեխնիկայի հնարավորություններն արվեստի հետ: Նախագծի նպատակը նոր գաղափարների ու այլընտրանքային կրթության կիրառմամբ նորարարությունը խթանելն է: