Array ( [mr_id] => 71941 [mr_node] => 67260 [mr_media] => 66388 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 66388 [media_album] => 8 [media_path] => media/2017/07/66388.jpg [media_name] => sapts_2.thumb.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2017-07-28 15:43:34 )
Facebook Instagram Youtube
« Վերադառնալ
Երևան ... °C
Գյումրի ... °C
Աբովյան ... °C

Warning: file_get_contents(): SSL operation failed with code 1. OpenSSL Error messages: error:14090086:SSL routines:SSL3_GET_SERVER_CERTIFICATE:certificate verify failed in /home/armenia/public_html/inc/libgrab.php on line 97

Warning: file_get_contents(): Failed to enable crypto in /home/armenia/public_html/inc/libgrab.php on line 97

Warning: file_get_contents(https://www.cba.am/am/SitePages/Default.aspx): failed to open stream: operation failed in /home/armenia/public_html/inc/libgrab.php on line 97

Warning: Invalid argument supplied for foreach() in /home/armenia/public_html/views/newsBreadCrumb.php on line 96
Հաշվեքննիչ. ՍԱՊԾ-ն 2017-ին բազմաթիվ խախտումներ է թույլ տվել
Ով է ենթարկվելու պատասխանատվության, ով պիտի պատիժ կրի այս խայտառակ վիճակի համար:

Մեկ ուսումնասիրությամբ միանգամից մի քանի խախտում. թույլ են տվել, որ վտանգավոր միսը մտնի Հայաստան` մեկ, անվտանգության սերտիֆիկատ են տվել` առանց լաբորատոր փորձաքննության` երկու, ու մի բան էլ վաստակած աշխատանքի համար պարգևատրել են փորձագետներին` 10 միլիոն դրամով: Դա էլ երեք, ու ինչպես կպարզվի, 4-րդ խախտումն էլ կա, 20-րդն էլ, 50-րդն էլ: 

Մեկ օրում աղմուկ հանեց ուկրաինական վտանգավոր մսի պատմությունը: Բայց դա փաստերի չնչին տոկոսն է: Վերահսկիչ, այժմ արդեն` Հաշվեքննիչ պալատը ՍԱՊԾ մասով բացահայտել է ոչ միայն այդ խախտումը, և ոչ միայն ուկրաինական մսի վերաբերյալ: 70 էջ է գրել, ամբողջը մեկ ռեպորտաժում ուղղակի չի տեղավորվի:

Ընդամենը մի քանի օրինակ. տոննաներով բրազիլական խոզի միսը սերտիֆիկատ է ստացել` առանց լաբորատոր փորձաքննության: Որոշ դեպքերում խոզի մսի արտոնագիր է տրվել` թռչնամսի անվան տակ: Դա չարյաց փոքրագույնն է: ՍԱՊԾ-ն հաջողացրել է մի քանի հարյուր տոննա մսի ներմուծումն արտոնել, ուղարկել վաճառքի. փորձաքննության արդյունքը եկել է դրանից հետո, երբ 11 օր սպառում էինք վտանգավոր միսը: Նույնը եղել է պիստակի դեպքում, մարինացված վարունգի ու նույնիսկ յոդացված աղն է կասկածելի: Բայց դա էլ վերջը չէ: 

Վերահսկիչը հստակ իրավիճակ է նկարագրում. մսամթերքի ներմուծմամբ ու պահածոների արտադրությամբ զբաղվող ընկերության բերած 25 տոննա մսի մեջ աղիքային ցուպիկ են հայտնաբերում, ասում են` ոչնչացնել: Դրա համար 10 օր ժամանակ է տրվում: Նույն օրը տնտեսվարողը դիմում է ՍԱՊԾ տնօրենին ու թույլտվություն խնդրում, որ վտանգավոր միսը ոչ թե ոչնչացնի, այլ պահածոների մեջ օգտագործի: Փաստն այն է, որ վտանգավոր խմբաքանակը այդպես էլ չի ոչնչացվել: Պետք է անհապաղ ոչնչացվեր նաև սառեցված հավի միսը, բայց ՍԱՊԾ-ն մի կողմ է դրել եզրակացությունն ու տրամադրել անվտանգության սերտիֆիկատ: 

Այս ամենն ունի տրամաբանական շարունակություն: ՍԱՊԾ-ն մոտ երկու տարի պարգևատրել է 24 փորձագետների` 10 միլիոն դրամ պարգևավճարով: Դա այն դեպքում, երբ նրանք ՍԱՊԾ աշխատող չեն, և չէին կարող խրախուսվել այդ ծառայության աշխատողների միջոցների հաշվին: 

Ով է ենթարկվելու պատասխանատվության, ով պիտի պատիժ կրի այս խայտառակ վիճակի համար` պատգամավորը մի քանի անգամ կրկնեց հարցը` դիմելով կառավարությանը:

Կառավարության անդամները տեղյակ չեն Վերահսկիչի փաստերին, թեև հաշվետվությունը նոր չէ` 2017-ին է վերաբերում, ու 20 օր է` հրապարակված է: Խնդրի մյուս կողմն էլ այն է, որ ՍԱՊԾ ոչ մի պաշտոնյա ոչ մի անգամ ԱԺ ոտք չի դրել: Տեսչական ծառայությունը դուրս է խորհրդարանական վերահսկողությունից: