Array ( [mr_id] => 71945 [mr_node] => 67261 [mr_media] => 69839 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 69839 [media_album] => 1 [media_path] => media/2018/04/69839.jpeg [media_name] => 1490786100-7494.jpeg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-04-12 17:17:07 )
Facebook Instagram Youtube
Ներմուծվող բոլոր ապրանքները հայտարարագրվում են առցանց
Ներդրված էլեկտրոնային համակարգի շնորհիվ կատարվում է էլեկտրոնային մաքսային հսկողություն՝ էլեկտրոնային ստորագրության առկայությամբ։

Մաքսային միջնորդը ներմուծող ընկերության ապրանքների հայտարարագրումն է կատարում` էլեկտրոնային եղանակով: Այլևս կարիք չկա, որ հայտարարատուն այցելի մաքսատուն` փաստաթղթերի թղթային տարբերակները ներկայացնելու կամ վճարումներ կատարելու համար: Ամեն ինչ կատարվում է համացանցում: 

Ներմուծվող բոլոր ապրանքների հայտարարագրումն այս ապրիլից իրականացվում է հենց այսպես: Ներդրված էլեկտրոնային համակարգի շնորհիվ կատարվում է էլեկտրոնային մաքսային հսկողություն՝ էլեկտրոնային ստորագրության առկայությամբ։ Հայտարարագրի ավտոմատ գրանցումից հետո կանաչ ուղու ընտրության դեպքում, հայտարարատուն կարող է ապրանքը ստանալ ժամանակավոր պահպանման պահեստից: 

Տնտեսվարողն էականորեն խնայում է ժամանակը: Էլեկտրոնային հայտարարագրման ներդրման պահից մինչև այսօր Արարատյան մաքսատուն-վարչությունում արդեն ներկայացվել և բաց է թողնվել մոտ 1000 էլեկտրոնային հայտարարագիր: