Array ( [mr_id] => 71946 [mr_node] => 67265 [mr_media] => 66388 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 66388 [media_album] => 8 [media_path] => media/2017/07/66388.jpg [media_name] => sapts_2.thumb.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2017-07-28 15:43:34 )
Facebook Instagram Youtube
ՍԱՊԾ. Ժամկետանց, վտանգավոր սնունդ ՀՀ չի մտել
ՍԱՊԾ տնօրենը համաձայն չէ պալատի զեկույցի բնորոշումներին` վատ աշխատանք կամ վտանգավոր սննդամթերքի ներմուծումը թույլատրող:

Ահա այս հաստափոր, 200-էջանոց հիմնավորումների փաթեթը ՍԱՊԾ-ն ուղարկեց Հաշվեքննիչ պալատին, երբ ստացան հայտնի զեկույցը: Վտանգավոր, ժամկետանց ու լաբորատոր փորձաքննություն չանցած միս մտել է Հայաստան, թե ոչ` Սննդի անվտանգության պետական ծառայության պետի առաջին արձագանքը: 

Այդ դեպքում, ինչու է զեկույցում տեղ գտել մտահոգությունը. բրազիլական միսն առանց փորձաքննության մտել է Հայաստան ու հասել շուկա: ՍԱՊԾ պետը պարզաբանում է` կան ընկերություններ, որոնք վստահելի են, փորձաքննության կարիք չկա:

15 տոննա ուկրաինական միսն էլ, ըստ զեկույցի, վտանգավոր էր ու ոչնչացման ենթակա, բայց նորից հայտնվել էր շուկայում: Սա էլ, ըստ Իշխան Կարապետյանի, լաբորատորիայի սխալն է: Հայաստանում չկա լաբորատորիա, որն ի վիճակի է այդ մանրէները ճշգրտորեն բացահայտել: Նույն միսը երեք տարբեր լաբորատորիա ուղարկեցին, տարբեր պատասխաններ ստացան: Մի պատասխանը` հերքում էր, ուկրաինական սառեցված մսում սալմոնելաներ չկան: Բայց այս մասին Հաշվեքննիչ պալատը փաստաթղթերում որեւէ նշում չտեսավ: 

Իշխան Կարապետյանը հերքում է նաեւ անօրինական 10 միլիոն դրամի պարգևավճարներն իրենց փորձագետներին: 

Ոչ թե անօրինական, այլ օրենքով ու ոչ թե փորձագետներին, այլ սահմանային 27 օպերատորներին, որոնք 24 ժամ ստուգում են ներկրվող սննդամթերքը:

ՍԱՊԾ տնօրենը համաձայն չէ պալատի զեկույցի բնորոշումներին` վատ աշխատանք կամ վտանգավոր սննդամթերքի ներմուծումը թույլատրող: Իշխան Կարապետյանը համարում է, որ օրենսդրական ու Համակարգային բացերն են տարընթերցումների պատճառը: Հիշեցնում է` երեք երեխաների հայր է, իր ընտանիքն էլ ուտում է այն, ինչ բոլորը: