Array ( [mr_id] => 71947 [mr_node] => 67266 [mr_media] => 69840 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 69840 [media_album] => 1 [media_path] => media/2018/04/69840.jpg [media_name] => Nelli Hivandutyunner chstugvac msic copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-04-13 10:59:59 )
Facebook Instagram Youtube
Ինչպես անվտանգ միս ընտրել
Վարակը կանխարգելելու միջոցը ջերմամշակումն է:

Տիկին Լիլիային տնային տնտեսուհու բազմամյա փորձն է հուշում: Հավի միսը մի քանի ժամ առաջ է գնել, փորձված մեթոդը միշտ աշխատում է: 

Անվնաս մաշկ՝ առանց տհաճ հոտի: Սա արդեն թարմության նշան է: Մի լավ լվանալուց հետո, բուն գործին է անցնում: Տնեցիներին չախոբիլի է խոստացել: Մսի թարմությունը ստուգեց, իսկ թե որքան անվտանգ է ու զերծ վարակիչ մանրէներից, կդժվարանա ասել: Բայց դրանց դեմն առնելու ճանապարհն էլ գիտի: 

Տիկին Լիլիան ասում է, մասնագետը հաստատում է: Ջերմային մշակումը վարակի դեմն առնելու փորձված մեթոդ է: Լավ եփված միսն անվտանգ է: Եթե, իհարկե, դրանից հետո չի պահվել ոչ հիգիենիկ պայմաններում ու սխալ ջերմաստիճանում: 

Բրուցելոզ, սիբիրյան խոց, սալմոնելոզ: Բժիշկ-հիգիենիստը թվարկում է հիմնական տարածված հիվանդությունները, որոնք մարդուն փոխանցվում են հիվանդ կենդանու մսից: Դրանց գումարած մակաբուծային հիվանդությունները՝ խոզի և տավարի երիզորդներ: Առավել ռիսկային է համարում հատկապես խոզի միսը: 

Ավելի ուշ տիկին Լիլյայի խոհանոցի կողքով դժվար կլինի անտարբեր անցնել: Չախոբիլիի համն ու հոտը ամբողջ ընտանիքին սեղանի շուրջ կհավաքեն: Խոհրարը հանգիստ է, լավ եփված միսը, հաստատ, անվտանգ է: