Array ( [mr_id] => 71948 [mr_node] => 67267 [mr_media] => 69841 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 69841 [media_album] => 1 [media_path] => media/2018/04/69841.jpg [media_name] => Ani Adrbejani @ntrutyunner copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-04-13 11:05:03 )
Facebook Instagram Youtube
Բաքվում ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի ասուլիսը վերածվել է սկանդալի
Ալիևի կառավարման առաջիկա 7 տարում հայկական ուղղությամբ կտրուկ փոփոխություններ չեն ակնկալում:

Հետընտրական Ադրբեջանում Ալիևի անվանը կից 86 տոկոսից հետո սկանդալի է վերածվել ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչների ասուլիսը: 

Երբ միջազգային դիտորդները հայտարարել են կոպտագույն խախտումների մասին, ասուլիսը պարզապես տապալել են լրագրողները, դիտորդներին ապուշ են անվանել, պաշտպանել Ալիևին, պահանջել փոխել զեկույցը: 

Դիտորդները հեռացել են դահլիճից: Այդ ընթացքում Ալիևի լրագրողները հիշել են հայերին ու Հայաստանը:

Քիչ անց դիտորդները վերադարձել են և հայտարարել, որ ասուլիսն ավարտված է: Զեկույցը` բոլոր խախտումներով հասանելի է նաև օնլայն: 

Եվ սա անսպասելի արտահերթ ընտրության պայմաններում, երբ Ալիևը պարզապես աշխատելու ժամանակ չթողեց միջազգային դիտորդներին:

Այս սկանդալից առաջ, երբ դիտորդները նոր էին ժամանել Բաքու, նրանցից մեկը, որը նաև ԵԽԽՎ-ում Ադրբեջանի հարցով համազեկուցողն է, թվիթերի իր միկրոբլոգում գրառում էր կատարել` ընտրությանը մասնակցում է 8 թեկնածու, մեկը` Արազ Ալիզադեն կին է: Սա Արազ Ալիզադեն է:

Ալիևի կառավարման առաջիկա 7 տարում հայկական ուղղությամբ կտրուկ փոփոխություններ չեն ակնկալում: Ադրբեջանի նախագահը կգործի հայտնի ձեռագրով` սադրանքներից մինչև սրացումներ: 

Դիտորդների շուրջ սկանդալներից բացի ամբողջ երկիրը քննարկում է նախագահի մեկ այլ թեկնածուի: Հաֆիզ Հաջիևը քվեարկել է Իլհամ Ալիևի օգտին: Ավելին հայտարարել է, որ նույնիսկ իր մայրն է քվեարկել Ալիևի օգտին, քանի որ տարբերություն չի դրել երկու որդիների միջև: