Array ( [mr_id] => 71961 [mr_node] => 67271 [mr_media] => 69842 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 69842 [media_album] => 1 [media_path] => media/2018/04/69842.jpg [media_name] => baxanis kpover copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-04-13 12:17:54 )
Facebook Instagram Youtube
Ադրբեջանական կողմը Բաղանիսի ճանապարհին կրակ է բացել քաղաքացիական բեռնատարի վրա
Վարորդը գնդակոծությունից չի տուժել, վնասվել է մեքենայի դիմապակին:

Ադրբեջանական զինուժի դիպուկահարը թիրախավորել է պետական սահմանի հայկական կողմում` Տավուշի մարզի Բաղանիս համայնքի մոտ, Իջևան-Նոյեմբերյան ճանապարհի Բաղանիս-Ոսկեպար հատվածով ընթացող բեռնատարը: Գնդակոծությունից վարորդը չի տուժել: Վնասվել է մեքենայի դիմապակին: 

Լուսանկարը գիշերը հրապարակել և կատարվածի մասին հայտնել է «Սպայկա» ընկերության հասարակության հետ կապերի պատասխանատուն: Վնասված քաղաքացիական բեռնատարը միջազգային բեռնափոխադրում էր իրականացնում` միջպետական ճանապարհով: 

Եթե գնդակը 10 սանտիմետր վերևով անցներ, միջադեպը ողբերգական կլիներ: Վարորդը պատմել է, որ կրակոցի պահին նույնիսկ չի հասկացել, թե ինչ է կատարվել, կրակոցից հետո շարունակել է ընթացքը, կարողացել է արագ դուրս գալ անվտանգ գոտի, հասնել Բաղանիս գյուղ: 

Ճանապարհի այս հատվածում հակառակորդի հենակետն ընդամենը 500-600 մետր հեռավորության վրա է: Տարածությունը մոտ է, դիպուկահարները կարողանում են թիրախ խոցող կրակ վարել: 

Հայկական ստորաբաժանումների պատասխան կրակից հետո հակառակորդը լռել է, գյուղի ուղղույամբ չի կրակել: Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ սահմանամերձ մյուս բնակավայրերում ևս գիշերն առանց կրակոցների է անցել: