Ադրբեջանում ապրիլի 11-ին անցկացված արտահերթ նախագահական ընտրություններին լայնածավալ ընտրախախտումների մասին բարձրաձայնած միջազգային դիտորդական առաքելության ներկայացուցիչներին կանչել են երկրի արտգործնախարարություն։ Նրանց բողոք է փոխանցվել: Բաքվում պնդում են` դիտորդական առաքելությունների պատրաստած նախնական զեկույցն արդար և օբյեկտիվ չէ, նրանց մոտեցումներում գերակայում են սուբյեկտիվ հայտարարությունները և կանխակալ քաղաքական հայացքները: