Array ( [mr_id] => 71968 [mr_node] => 67278 [mr_media] => 59629 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 59629 [media_album] => 10 [media_path] => media/2016/02/59629.jpg [media_name] => 1.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2016-02-03 14:41:42 )
Facebook Instagram Youtube
Ավելին` ավելիի դիմաց
Համայնքներն ավելի քան 5 միլիարդ դրամի ներդրում են անելու:

Այս տարվա առաջին 3 ամիսների ընթացքում համայնքների սեփական եկամուտները 1 միլիարդ 840 միլիոն դրամով ավելի են հավաքվել: Անցած տարի էլ էր բարձր ցուցանիշ գրանցվել: 

Այս աննախադեպ աշխուժության պատճառը կառավարությունը համարում է համայնքներում սկսված «Ավելին ավելիի դիմաց» ծրագիրը: Համայնքը ներկայացնում է նախագիծ, հաշվարկ, որից հետո դիմում է կառավարությանը, որը համայնքի ներդրած գումարը կրկնապատկում է: Սա համայնքային իշխանություններին մղում է ավելի շատ գումար հավաքել ու ավելի մեծ բյուջե ձեւավորել` կառավարությունից լրացուցիչ գումար ստանալու համար: 

Կառավարությունն արդեն հաստատել է համայնքների ներկայացրած 85 ծրագիր, ընդհանուր գումարն ավելի քան 3 միլիարդ 300 միլիոն դրամ է: Այս գումարի 55 տոկոսը դնում են համայնքները, 45 տոկոսը` կառավարությունը: Հիմնական խնդիրները կենցաղային են եւ սոցիալական:

Կան համայնքներ, որոնք ջրագծեր ու լուսավորություն անցկացնելուց բացի, դիմում են նաեւ համայնքի կարիքների համար տեխնիկա գնելու ծրագրով: Կառավարությունը կանխատեսել է, որ այս տարի համայնքներն ավելի քան 5 միլիարդ դրամի ներդրում են անելու «Ավելին ավելիի դիմաց» ծրագրով: